Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.05.2006

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( 30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193-Ն) 43-րդ հոդվածի երկրորդ մասի` լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «7. Գյուղատնտեսության բնագավառ» բաժնում՝

ա) 3-րդ կետի 2-րդ սյունակը «կենսապատվաստուկների, շիճուկների եւ ախտորոշիչ միջոցների» բառերը փոխարինել «կենսապատրաստուկների» բառով.

բ) 3-րդ կետի 8-րդ սյունակը լրացնել «Ո» տառով.

գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ եւ 5-րդ կետեր`

1

2

3

4

5

6

7

8

9

10

«4.

Անասնաբուժասանիտարական փորձաքննություն

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ

5.

Բույսերի պաշտպանության քիմիական եւ կենսաբանական միջոցների արտադրություն եւ (կամ) վաճառք

ԿՄ

Բ

-

Փ

-

Ո

Հ

Վ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.06.2006
ՀՕ-65