ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.05.2006
Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193-Ն) 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակի 18-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով`
«9. | Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշում եւ հարգադրոշմում | ԿՄ | Բ | Ո | Հ | Վ | |||
10. | Թանկարժեք մետաղների զտարկում, բանկային ոսկու եւ ստանդարտացված ձուլակտորների արտադրություն | ԿՄ | Բ | Փ | Ո | Հ | Վ» |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
19.06.2006
ՀՕ-86