Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2006

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 16915 -րդ հոդվածով `

«Հոդված 16915 .   Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորո՟շման եւ հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության ապօրինի գործունեություն կազմակերպելը

Ապօրինի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրության գործունեություն կազմակերպելը, այսինքն` առանց համապատասխան լիցենզիայի թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման եւ հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ձուլակտորների, ստանդարտացված ձուլակտորների արտադրությամբ զբաղվելն առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ գործունեությամբ զբաղվելու համար սահմանված պետական տուրքի 20-ապատիկի չափով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 2441 -րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդա՟կությամբ նոր մասերով`

«Թանկարժեք մետաղների եւ թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առուվաճառքի կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով:

Նույն խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի չափով:»:

Հոդված 3. Օրենսգրքի 2442 -րդ հոդվածում «եւ 16913 » բառերը փոխարինել    «,16913 եւ 16915 » բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.06.2006
ՀՕ-89