ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.05.2006
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186-Ն) 19-րդ հոդվածի 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«11. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառ | ||
11.1. միջուկային տեղակայանքների հրապարակի ընտրման համար՝ տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
11.2. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների հրապարակի ընտրման համար՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
11.3 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների հրապարակի ընտրման համար՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
11.4. միջուկային տեղակայանքների նախագծման համար՝ տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
11.5. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների նախագծման համար՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
11.6. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների նախագծման համար՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
11.7. միջուկային տեղակայանքների կառուցման համար՝ տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
11.8. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների կառուցման համար՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
11.9. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների կառուցման համար ՝ տարեկան | բազային տուրքի 500-ապատիկի չափով | |
11.10. միջուկային տեղակայանքները շահագործման հանձնելու համար՝ տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
11.11. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործման հանձնելու համար՝ տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
11.12. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործման հանձնելու համար՝ տարեկան | բազային տուրքի 200-ապատիկի չափով | |
11.13. միջուկային տեղակայանքների շահագործման համար՝ տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
11.14. ռադիոակտիվ թափոնների պահեստարանների շահագործման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.15 ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցների շահագործման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.16. միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու համար՝ տարեկան | բազային տուրքի 1000-ապատիկի չափով | |
11.17. ռադիոակտիվ թափոնների պահեստարանները շահագործումից հանելու համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.18. ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցները շահագործումից հանելու համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.19. միջուկային տեղակայանքի սկզբնական նախագծով չնախատեսված՝ լիցենզավորման ենթակա այլ աշխատանքների կատարման եւ ծառայությունների մատուցման համար` տարեկան | բազային տուրքի 100-ապատիկի չափով | |
11.20. միջուկային նյութերի ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան | բազային տուրքի 20-ապատիկի չափով | |
11. 21. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.22. ռադիոակտիվ թափոնների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան | բազային տուրքի 10 -ապատիկի չափով | |
11.23. հատուկ նյութերի ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11.24. հատուկ սարքավորումների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11.25. հատուկ տեխնոլոգիաների ներմուծման կամ արտահանման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11. 26. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ արտադրության համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
11.27. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.28. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.29 միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.30. միջուկային նյութերի հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.31. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ արտադրության համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.32. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ օգտագործման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.33. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ վերանորոգման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11. 34. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ մոնտաժման եւ կարգաբերման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.35. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11. 36. ռադիոակտիվ նյութերի կամ ռադիոակտիվ նյութեր պարունակող սարքերի կամ գեներացնող ճառագայթման աղբյուրների հետ աշխատանքների կատարման՝ պահեստավորման համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով | |
11.37. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ փոխադրման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11.38. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ վերամշակման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11.39. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ պահման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11.40. ռադիոակտիվ թափոնների հետ աշխատանքների կատարման՝ թաղման համար՝ տարեկան | բազային տուրքի 5-ապատիկի չափով | |
11.41. միջուկային տեղակայանքների եւ միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության իրականացման համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
11.42. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի, սարքավորումների, համակարգերի նախագծման համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
11.43. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների համար անվտանգության տեսակետից կարեւոր սարքերի, սարքավորումների, համակարգերի պատրաստման համար՝ տարեկան | բազային տուրքի 100 - ապատիկի չափով | |
11.44. ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտների, դրանց նախագծերի եւ այլ փաստաթղթերի փորձաքննության համար՝ տարեկան | բազային տուրքի 50-ապատիկի չափով | |
11.45. ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության ապահովման տեսակետից կարեւոր աշխատանքներ կատարող եւ պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց գործունեության համար՝ տարեկան | բազային տուրքի 10-ապատիկի չափով»: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.06.2006
ՀՕ-93