ՕՐԵՆՔԸ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական ապահովության քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (24 սեպտեմբերի 2003 թվականի, ՀՕ-1-Ն) 6-րդ հոդվածի 1-ին մասը «քաղաքացիների» բառից հետո լրացնել «` սույն օրենքի 7-րդ հոդվածի1-ին մասով սահմանված» բառերով:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Սոցիալական քարտը հոգեւոր խնդիրներին չի առնչվում եւ մարդու խղճի ու կրոնական համոզմունքների դեմ չի կարող օգտագործվել:»:
Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածում`
1) առաջին մասի 1-ին կետի «հոդվածով» բառը փոխարինել «հոդվածի 1-ին մասով» բառերով.
2) առաջին մասի 3-րդ կետը « վարելու » բառից հետո լրացնել «եւ սույն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տվյալները ճշտելու» բառերով.
3) 2-րդ մասի 4-րդ կետը « մասին » բառից հետո լրացնել «ամբողջական» բառով:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը «համար» բառից հետո լրացնել «ստանալ այդ տվյալների մասին ամբողջական տեղեկատվություն» բառերով:
Հոդված 5 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.06.2006
ՀՕ-94