ՕՐԵՆՔԸ
«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 23.05.2006
Հոդված 1. «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հոկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-422-Ն) 3-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`».
2) երկրորդ պարբերությունից հանել «նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված`» բառերը :
Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել :
Հոդված 3 . Օրենքի 13-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
20.06.2006
ՀՕ-95