Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Անհատական տվյալների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՀԱՏԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 23.05.2006

Հոդված 1. «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հոկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-422-Ն) 3-րդ հոդվածում`

1) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են`».

2) երկրորդ պարբերությունից հանել «նյութական կրիչի վրա գրավոր կամ այլ կերպ ամրագրված`» բառերը :

Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը ուժը կորցրած ճանաչել :

Հոդված 3 . Օրենքի 13-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.06.2006
ՀՕ-95