ՕՐԵՆՔԸ
«ԻՆԿԱՍԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ինկասացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 սեպտեմբերի 2004 թվականի, ՀՕ-111-Ն) 1-ին հոդվածի երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում՝
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Հայաuտանի Հանրապետության տարածքում ինկաuացիոն գործունեություն է համարվում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացվող կանխիկ դրամի ընդունումը, փոխադրումը (տեղափոխումը) եւ հանձնումը (ինկասացիա):
Ինկասացիոն կազմակերպությունները կարող են իրականացնել նաեւ կանխիկ դրամի ժամանակավոր պահպանություն:».
բ) չորրորդ մասի երկրորդ նախադասության մեջ «դեղին գույնի» բառերը փոխարինել «լուսնասպիտակ» բառով.
գ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ վեցերորդ մաս՝
«6. Ինկասացիոն կազմակերպություններին, նրանց կողմից օգտագործվող ավտոտրանսպորտային, տեխնիկական անվտանգության եւ այլ միջոցներին ներկայացվող պարտադիր պահանջները, դրանց իրականացման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում`
ա) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Ինկասացիոն կազմակերպությունների եւ նրանց մասնագիտացված աշխատակիցների կողմից կանխիկ դրամի եւ այլ արժեքների ընդունման, փոխադրման (տեղափոխման), հանձնման եւ պահպանման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:».
բ) երկրորդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
21.06.2006
ՀՕ-101