Armenian      
Փաստաբանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2006

Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7–րդ կետը, 30-րդ, 31-րդ եւ 37-րդ հոդվածները, 38-րդ հոդվածի 9-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետից հանել «(բացառությամբ հատուկ արտոնագրի)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, իսկ հատուկ արտոնագիր ստանալու համար` հատուկ ծրագրով» բառերը:

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագրից, 1-ին,2-րդ եւ 5-րդ մասերից հանել «եւ հատուկ արտոնագրի» բառերը:

Հոդված 5. Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Փաuտաբանների պալատը Հայաuտանի Հանրապետությունում գործող փաuտաբանական միությունների անդամ փաuտաբանների արտոնագրերը փոխարինում է փաuտաբանների պալատի արտոնագրերով: Հայաuտանի Հանրապետությունում գործող փաuտաբանական միությունների տրամադրած արտոնագրերն ուժի մեջ են փաuտաբանների պալատի գրանցման պահից եռամuյա ժամկետում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների հատուկ արտոնագրերը:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.06.2006
ՀՕ-105