ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-245, այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի առաջին մասում`
1) 2-րդ կետի «նախաքննության եւ հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության եւ նախաքննության» բառերով.
2) 6-րդ կետը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածում`
1) երկրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.».
2) երկրորդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4) պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչությունը.»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 -րդ կետով.
«11 ) դատախազության վարույթում գտնվող կոնկրետ գործին առնչվող նորմատիվ ակտերի դրույթների սահմանադրականության հարցերով դիմում է Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանում մասնակցում է քննությանը կամ քննությանը մասնակցելու համար լիազորում է այլ դատախազի.»:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածում`
1) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գլխավոր դատախազին Հանրապետության Նախագահի առաջարկությամբ նշանակում եւ պաշտոնանկ է անում Ազգային ժողովը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:».
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գլխավոր դատախազի տեղակալներին գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում եւ ազատում է Հանրապետության Նախագահը` Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված կարգով:».
3) հինգերորդ մասից հանել «եւ ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության եւ ծառայողական առաջխաղացման ցուցակներում» բառերը.
4) վեցերորդ մասի «ընդգրկվել է դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում» բառերը փոխարինել «հանձնել է քննություն` գլխավոր դատախազի սահմանած կարգով» բառերով.
5) յոթերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Քննիչ կարող է լինել ընտրական իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացին, որն ունի իրավաբանական բարձրագույն կրթություն, իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ եւ գլխավոր դատախազի սահմանած կարգով հանձնել է համապատասխան քննություն: Իրավաբանի առնվազն երկու տարվա մասնագիտական ստաժ չունենալու դեպքում անձը քննություն հանձնելուց եւ քննիչ նշանակվելուց հետո անցնում է մեկ տարի ժամկետով փորձաշրջան` գլխավոր դատախազի սահմանած կարգով:».
6) ութերորդ մասը ճանաչել ուժը կորցրած.
7) իններորդ մասի «կամ այլ ստորադաս դատախազն» բառերը փոխարինել«, այլ ստորադաս դատախազը կամ քննիչն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 25-րդ հոդվածի վերնագրում եւ տեքստում «նախաքննության եւ հետաքննության» բառերը փոխարինել «հետաքննության եւ նախաքննության» բառերով:
Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի վերնագիրը «կիրառման» բառից հետո լրացնել «օրինականության» բառով:
Հոդված 7. Օրենքի 39-րդ հոդվածի չորրորդ մասից հանել «, դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները գլխավոր դատախազների» բառերը:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում Սահմանադրության 116-րդ հոդվածով նախատեսված ժամկետը լրանալուց հետո: Սահմանադրության 117-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` գլխավոր դատախազը շարունակում է պաշտոնավարել ոչ ավելի, քան հինգ ամիս Ազգային ժողովի հաջորդ գումարման առաջին նստաշրջանի բացման օրվանից հետո` մինչեւ Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետով սահմանված կարգով գլխավոր դատախազի նշանակումը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22.06.2006
ՀՕ-110