Armenian   Russian    
Պետական տուրքի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2006

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ- 186)`

ա) 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «իգ» կետով.

«իգ) մարդու իրավունքների պաշտպանը` իր կողմից ներկայացվող հայցերով.».

բ) 26-րդ հոդվածի առաջին մասի«ը» կետը «արտաքին գործերի նախարարի» բառերից հետո լրացնել «, մարդու իրավունքների պաշտպանի» բառերով.

գ) 29-րդ հոդվածի երկրորդ մասը «զբաղվածության հիմնադրամը» բառերից հետո լրացնել «, մարդու իրավունքների պաշտպանը» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24.06.2006
ՀՕ-116