ՕՐԵՆՔԸ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 01.06.2006
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 հուլիսի 2005 թվականի, ՀՕ-160-Ն, այսուհետ` օրենք) 17-րդ հոդվածի 4-րդ մասը «պաշտոն» բառից հետո լրացնել «, բացառությամբ բժշկական սպասարկման ոլորտի պաշտոնների» բառերով:
Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի «գործուղել» բառը փոխարինել «ուղեգրել» բառով, իսկ «գործուղված» բառը` «ուղեգրված» բառով:
Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «նկատմամբ uահմանվող» բառերը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
26.06.2006
ՀՕ-122