ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀՌՉԱԿՄԱՆ 15-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քննարկելով Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին Հայաս՟տա՟նի Հանրապետության Նախագահի առաջարկությունը, առաջնորդվելով մար՟դա՟սիրական սկզբունքներով եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահ՟մանադրության 81-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետով՝
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Պատժից ազատել՝
ա) առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապ՟ված պատիժների դատապարտված անձանց.
բ) այն անձանց, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է.
գ) ազատությունից զրկելու հետ չկապված պատիժների դատապարտված ան՟ձանց:
2. Պատժից ազատել առավելագույնը հինգ տարի ժամկետով ազա՟տազրկման դատապարտված՝
ա) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամներին.
բ) 60 տարին լրացած անձանց.
գ) հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած եւ նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց.
դ) այն անձանց, ովքեր Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հան՟րա՟պետության պաշտպանության համար մղված մարտական գործո՟ղություն՟նե՟րի մասնակիցներ են, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահ՟ման՟ված կարգով հավասարեցված են նրանց կամ ունեն բռնադատվածի կարգավիճակ եւ նախ՟կինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել կամ կրել են, սակայն չունեն դատ՟վա՟ծու՟թյուն.
ե) այն անձանց, ովքեր Հայաստանի Հանրապետության պաշտ՟պա՟նու՟թյան համար մղված մարտական գործողություններում զոհված, ինչպես նաեւ Հայաս՟տա՟նի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավա՟սա՟րեց՟ված անձանց ամուսին, զավակ կամ ծնող են:
3. Պատժից ազատել դիտավորյալ հանցագործություն կատարելու համար նախկինում չդատված անձանց, որոնք դատապարտվել են՝
ա) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի մեկ երրորդը.
բ) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կրել են ոչ պակաս, քան նշանակված պատժի կեսը:
4. Պատժից ազատել անզգուշությամբ հանցագործություն կատարելու հա՟մար`
ա) առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատա՟պարտ՟ված անձանց.
բ) առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատա՟պարտ՟ված եւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ոչ պակաս, քան նշա՟նակված պատժի մեկ երրորդը կրած անձանց:
5. Դադարեցնել պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությունը, եթե պատժից պայմանական վա՟ղա՟ժամկետ չազատվելու դեպքում սույն որոշման 1-4-րդ կետերի հիման վրա այդ անձինք կազատվեին պատժից:
6. Օրենքով սահմանված կարգով կարճել այն անձանց կատարած հան՟ցա՟գործությունների վերաբերյալ հետաքննության մարմինների, նախաքննության մար՟մինների կամ դատարանի վարույթում գտնվող՝ մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը կատարած հանցագործություններով քրեական գործերը, որոնցով՝
ա) անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան երեք տարի ժամկետով ազա՟տազրկում.
բ) սույն որոշման 2-րդ կետի «ա», «բ», «գ», «դ» եւ «ե» ենթակետերում թվարկ՟ված անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան հինգ տարի ժամկետով ազա՟տազրկում.
գ) անձինք մեղադրվում են անզգուշությամբ հանցագործություններ կատա՟րելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ ոչ ավելի, քան հինգ տարի ժամ՟կետով ազատազրկում.
դ) անձինք մեղադրվում են այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է միայն ազատությունից զրկելու հետ չկապված պա՟տիժ:
7. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու դրությամբ նշանակված պատժաչափի չկրած մասը կրճատել`
ա) երկու երրորդով` անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ.
բ) կիսով չափ`
- առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամների նկատմամբ,
- 60 տարին լրացած անձանց նկատմամբ,
- հանցագործությունը մինչեւ 18 տարին լրանալը կատարած եւ նախկինում ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց նկատմամբ,
- Հայրենական մեծ պատերազմի, Հայաստանի Հանրապետության պաշտ՟պա՟նության համար մղված մարտական գործողությունների մասնակիցների, Հա՟յաս՟՟տանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հա՟վա՟սարեցված կամ բռնադատվածի կարգավիճակ ունեցող եւ նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չկրած անձանց նկատմամբ,
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար մղված մար՟տա՟կան գործողություններում զոհված, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նրանց հավասարեցված անձանց ամուսնու, զավակի կամ ծնողի նկատմամբ.
գ) մեկ երրորդով՝ դիտավորությամբ հանցագործություն կատարելու համար առավելագույնը տասը տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձանց նկատմամբ:
8. Համաներումը չկիրառել՝
ա) համաներման կիրառման օրվա դրությամբ պատիժը կրելու սահմանված կարգի չարամիտ խախտողների նկատմամբ.
բ) այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժաչափը կրճատվել է, կամ ովքեր դիտավորությամբ կատարած հանցագործության համար պատիժը կրելուց ազատվել են ներում շնորհելու մասին Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան Նախագահի հրամանագրերով կամ Հայաստանի Հանրապետության հա՟մա՟ներման մասին որոշումներով, կամ որոնց նկատմամբ դիտավորյալ հանցա՟գոր՟ծու՟թյուն կատարելու համար քրեական գործերը կարճվել են Հայաստանի Հան՟րա՟պե՟տու՟թյան համաներման մասին որոշումներով եւ կրկին կատարել են դիտավորյալ հան՟ցագործություն.
գ) այն անձանց նկատմամբ, ովքեր քրեակատարողական հիմնարկում հա՟մա՟ներման կիրառման օրվա դրությամբ նորից կատարել են դիտավորյալ հան՟ցա՟գոր՟ծություն.
դ) մինչեւ սույն որոշումն ընդունելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատ՟մամբ, բացառությամբ այն անձանց, ովքեր մինչեւ 2006 թվականի օգոստոսի 31-ը ներառյալ կամովին կներկայանան Հայաստանի Հանրապետության իրա՟վա՟պահ մարմիններ, իսկ եթե գործը գտնվում է դատարանի վարույթում՝ դատարան.
ե) հանցագործությունների առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում.
զ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով, 112-րդ հոդվածի 2-րդ մասով, 123-րդ հոդվածի 3-րդ մասով, 126-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 131-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 132-րդ հոդվածով, 133-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 138-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 139-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 142-րդ հոդվածով, 149-154-րդ հոդվածներով, 163-րդ հոդվածով, 164-րդ հոդվածով, 165-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 166-րդ հոդվածի 3-րդ մասով, 168-րդ հոդվածով, 175-րդ հոդվածով, 176-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասով, 178-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 179-րդ հոդվածի 3-րդ մասով, 180-րդ հոդվածի 3-րդ մասով, 181-րդ հոդվածի 3-րդ մասով, 182-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 183-րդ հոդվածի 3-րդ մասով, 185-րդ հոդվածի 3-րդ մասով, 190-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 200-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 202-րդ հոդվածով, 203-րդ հոդվածի 3-րդ մասով, 208-րդ հոդվածով, 215-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 217-226-րդ հոդվածներով, 227-րդ հոդվածի 2-րդ մասով, 228-րդ հոդվածի 2-րդ մասով, 229-րդ հոդվածի 2-րդ մասով, 230-րդ հոդվածի 2-րդ մասով, 231-րդ հոդվածի 2-րդ մասով, 233-րդ հոդվածի 3-րդ մասով, 234-րդ հոդվածի 3-րդ մասով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 237-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 238-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 241-րդ հոդվածի 3-րդ մասով, 242-րդ հոդվածի 3-րդ մասով, 245-րդ մասի 3-րդ մասով, 246-րդ հոդվածի 3-րդ մասով, 247-րդ հոդվածի 3-րդ մասով, 248-րդ հոդվածի 3-րդ մասով, 254-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով, 261-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 262-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 264-րդ հոդվածի 2-րդ մասով, 265-րդ հոդվածով, 266-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով, 269-րդ հոդվածով, 272-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 274-րդ հոդվածի 2-րդ մասով, 275-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 280-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 284-րդ հոդվածի 4-րդ մասով, 287-րդ հոդվածի 4-րդ մասով, 296-րդ հոդվածով, 297-րդ հոդվածի 2-րդ մասով, 299-րդ հոդվածով, 300-րդ հոդվածով, 302-305-րդ հոդվածներով, 311-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 312-րդ հոդվածի 3-րդ մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով, 319-րդ հոդվածով, 327-րդ հոդվածով, 329-րդ հոդվածի 2-րդ մասով, 3341-րդ հոդվածի 2-րդ մասով, 336-րդ հոդվածով, 340-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ եւ 4-րդ մասերով, 341-րդ հոդվածով, 347-րդ հոդվածի 4-րդ մասով, 348-րդ հոդվածով, 349-րդ հոդվածի 3-րդ մասով, 352-րդ հոդվածի 3-րդ մասով, 355-րդ հոդվածով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 357-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 358-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 359-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերով, 361-րդ հոդվածի 6-րդ մասով, 362-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 363-րդ հոդվածի 3-րդ մասով, 364-րդ հոդվածի 3-րդ մասով, 365-րդ հոդվածի 3-րդ մասով, 366-րդ հոդվածի 3-րդ մասով, 367-րդ հոդվածի 3-րդ մասով, 368-րդ հոդվածի 3-րդ մասով, 369-րդ հոդվածի 3-րդ մասով, 371-րդ հոդվածի 3-րդ մասով, 373-րդ հոդվածի 4-րդ մասով, 375-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերով, 377-րդ հոդվածի 3-րդ մասով, 378-րդ հոդվածի 2-րդ մասով, 379-397-րդ հոդվածներով նախատեսված հան՟ցա՟գոր՟ծու՟թյունները կատարած կամ այդ հանցագործությունները կատարելու համար դա՟տա՟պարտված անձանց նկատմամբ.
է) մի քանի հանցագործություն կատարած անձանց նկատմամբ, եթե այդ հան՟ցագործություններից թեկուզ մեկի համար սույն որոշմամբ համաներում չի նա՟խատեսվում.
ը) այն անձանց նկատմամբ, ովքեր դիտավորությամբ կատարած հանցագոր՟ծու՟թյան համար պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են եւ կրկին դա՟տա՟պարտվել են պատժի չկրած մասի ընթացքում դիտավորությամբ կատարած հան՟ցագործության համար:
9. Սույն որոշումը չի ազատում դատարանների դատավճիռներով նշա՟նակ՟ված լրացուցիչ պատիժներից, բացի գույքի բռնագրավումից, եթե բռնագրավումն ի կատար չի ածվել սույն որոշման հրապարակման պահին:
10. Ազատազրկման վայրերում ալկոհոլամոլությունից կամ թմրամոլությունից հարկադիր կարգով բուժվող անձանց նկատմամբ համաներումը կիրառվում է բուժ՟ման համապատասխան կուրսն անցնելուց հետո:
11. Սույն որոշումն այլ պետությունների դատարանների կողմից դատա՟պարտ՟ված այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հանրապետությունում, կիրառվում է նրանց կատարած արարքների համար պատասխանատվություն սահմանող՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հոդվածներին համապատասխան:
12. Սույն որոշման կատարումը դնել՝
ա) դատարանների վրա՝
- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը գտնվում են դատարաններում, սակայն մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելը չեն քննվել, կամ այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը քննվել են, բայց դատավճիռներն օրինական ուժի մեջ չեն մտել,
- այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է: Նշված անձանց նկատմամբ համաներման կի՟րառ՟ման հարցը լուծում է դատարանը` այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման միջնորդության հիման վրա.
բ) Հայաստանի Հանրապետության քրեական եւ զինվորական գործերով վե՟րա՟քննիչ դատարանի վրա՝
- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են Հայաստանի Հան՟րա՟պե՟տության սահմաններից դուրս.
գ) հետաքննության եւ նախաքննության մարմինների վրա՝
- այն անձանց նկատմամբ, որոնց վերաբերյալ գործերը կամ նյութերը քննում են վերոհիշյալ մարմինները.
դ) քրեակատարողական հիմնարկների պետերի վրա՝
- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են ուղղիչ հիմնարկներում կամ կալանավորվածներին պահելու վայրերում.
ե) այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման վրա այն անձանց նկատմամբ, ովքեր՝
- դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի,
- պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել են, եւ նրանց վարքագծի նկատմամբ իրականացվում է վերահսկողություն.
զ) կարգապահական գումարտակի հրամանատարի վրա՝
- այն անձանց նկատմամբ, ովքեր պատիժը կրում են կարգապահական գու՟մար՟տակում:
13. Համաներում կիրառելու վերաբերյալ հետաքննության եւ նախաքննության մարմինների, քրեակատարողական հիմնարկների պետերի, այլընտրանքային պա՟տիժ՟ների կատարման ստորաբաժանումների պետերի եւ կարգապահական գումար՟տակի հրամանատարի ընդունած որոշումները հաստատում է դատախազը:
14. Սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր հանցա՟գոր՟ծություն են կատարել մինչեւ 2006 թվականի հունիսի 1-ը ներառյալ:
15. Հաշմանդամության եւ տարիքային հիմքով՝ սույն որոշումը կիրառվում է այն անձանց նկատմամբ, ովքեր առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ են ճա՟նաչվել մինչեւ սույն որոշումն ընդունելու նախորդ օրը ներառյալ, կամ որոնց 60 տա՟րին լրանում է մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
16. Համաներման կիրառման դեպքում դատվածության մարման հարցը լուծ՟վում է օրենքով:
17. Կարգապահական գումարտակներում եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում պահ՟վող, ինչպես նաեւ պատժից պայմանական վաղաժամկետ ազատված անձանց նկատմամբ, այն անձանց նկատմամբ, որոնց հանդեպ նշանակված պատժի կրումը հետաձգվել է, կամ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ դատապարտվել են ազա՟տու՟թյունից զրկելու հետ կապ չունեցող պատիժների, սույն որոշումը ենթակա է կատարման մինչեւ 2006 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ:
18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Տ. ԹՈՐՈՍՅԱՆ
7 հուլիսի 2006 թվականի,
քաղ. Երեւան
Ն - 297 - 3