Armenian      
Զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՅԱԶՈՐԱՅԻՆ ԵՎ ՊԱՀԱԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 01.06.2006

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (3 դեկտեմբերի 1996 թվականի, ՀՕ-98)  Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահակային ու կայազորային ծառայությունների կանոնագրքի նախաբանի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Կանոնագրքի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ այլ զորքերի զինծառայողների վրա:»:

Հոդված 2. Օրենքի 98-րդ հոդվածի առաջին նախադասության «պահակակետում» բառը փոխարինել «պահակախմբում» բառով:

Հոդված  3. Օրենքի 121-րդ հոդվածի չորրորդ մասի «զորքերի ծառայության պետը» բառերը փոխարինել «զինվորական պարետը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 129-րդ հոդվածի առաջին մասը «պահակախմբինը`» բառից հետո լրացնել «գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարը եւ շտաբի պետը, իսկ զորամասից նշանակված պահակախմբինը`» բառերով:

Հոդված  5. Օրենքի 133-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.

«Պահակապետը պատասխանատու է նաեւ պահակապետի փաստաթղթերի վահանակի վրա փաստաթղթերի առկայության համար (հավելված 15):»:

Հոդված 6. Օրենքի 145-րդ հոդվածի առաջին նախադասությունը «Պահակապետը» բառից հետո լրացնել «, պաշտոնական այն անձանցից, որոնց պահակախումբը ենթարկվում է, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված  7.  Օրենքի  227-րդ հոդվածի առաջին պարբերության երկրորդ մասի  «մեկ-մեկ» բառը փոխարինել «մեկական» բառով:

Հոդված  8.  Օրենքի 234-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ նախադասության «պահակապետ» բառը փոխարինել «պահակակետ» բառով:

Հոդված  9.   Օրենքի 4-րդ հավելվածի պահակակետի կարգացուցակի  2-րդ սյունակը «զինվորական կոչումը,» բառերից հետո լրացնել «ազգանունը,» բառով:

Հոդված 10. Օրենքի 6-րդ հավելվածի 2-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«- պահարան` պահակախմբի անձնակազմի անձնական իրերի եւ արդուզարդի պիտույքների համար:»:

Հոդված 11.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



Հավելված 15

Հոդված 133

 125                

1. պահակապետի հրահանգը,

2. պահակակետերի տեղադրման ուրվագիծը,

3. պահակակետերի ցուցակը,

4. պահեստներ եւ հավաքակայաններ բացելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցուցակը,

5. թույլտվության նմուշ՝ դրանք ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրությամբ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

28.06.2006
ՀՕ-126