ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիսի 1998 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 1110-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետը «իրավունքը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ թույլ տրված խախտման վերաբերյալ իրավախախ՟տողի հաշվին՝ դատական վճռի ամբողջությամբ կամ մասնակիորեն պարտադիր հրապարակմամբ՝ իրավատիրոջ նշած Հայաստանի Հանրապետությունում գործող զանգվածային լրատվամիջոցում» նախադասությամբ։
Հոդված 2. Օրենսգրքի 1111-րդ հոդվածում՝
1) 5-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«5. Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված, այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա:».
2) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«6. Հեղինակային իրավունքը չի տարածվում գիտական հայտնագործությունների, գաղափարների, սկզբուն՟ք՟ների, մեթոդների, ընթացակարգերի, տեսակե՟տնե՟րի, հա՟մա՟կարգերի, արարողակարգերի, գիտական տեսությունների, մաթեմատիկական բանաձեւերի, վիճակագրական դիագրամների, խաղի կանոնների վրա, եթե անգամ դրանք արտահայտված, նկարագրված, բացահայտված, լուսաբանված են ստեղծագոր՟ծու՟թյուն՟ներում:»։
Հոդված 3. Օրենսգրքի 1112-րդ հոդվածում՝
1) 8-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«8) դեկորատիվ-կիրառական արվեստի եւ բեմական գրաֆիկայի ստեղծագործությունները.».
2) 12-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«12) համակարգչային ծրագրերը.»:
Հոդված 4. Օրենսգրքի 1113-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետում «տվյալների բազաները» բառերը դուրս հանել փակագծերից` պահպանելով կետադրական կանոնները։
Հոդված 5. Օրենսգրքի 1114-րդ հոդվածում`
1) 3-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3) ժողովրդական բանահյուսության եւ արվեստի ստեղծագործությունները.».
2) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ ենթակետ՝
«6) քաղաքական ելույթները, դատավարության ընթացքում արտասանված ճառերը։»։
Հոդված 6. Օրենսգրքի 1116-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Հեղինակ է ճանաչվում այն անձը, ում անունը, որպես հեղինակ, նշված է ստեղծագործության վրա, կամ ում անունը որպես հեղինակ նշված է ստեղծագործությունը հրապարակելիս, կամ ում անունը որպես հեղինակ նշված է գույքային իրավունքները կոլեկտիվ հիմունքներով կառավարող համապատասխան կազմակերպությունում կամ նոտարի մոտ կամ օրենքով համապատասխան լիազորություն ունեցող այլ կազմակերպություններում ի պահ հանձնված ստեղծագործության օրինակի վրա, քանի դեռ հակառակն ապացուցված չէ։ Սույն դրույթը կիրառվում է նաեւ այն դեպքերում, երբ այդ անունը կեղծանուն է, եւ կեղծանունով հանդես եկող հեղինակի անձը կասկած չի հարուցում:».
2) 3-րդ կետի «հրապարակելիս» եւ «հրատարակողը» բառերը համապատասխանաբար փոխարինել «լույս ընծայելիս» եւ «լույս ընծայողը» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 1117-րդ հոդվածում՝
1) 3-րդ կետի «համաձայնությամբ» բառը փոխարինել «միջեւ կնքված պայմանա՟գրով» բառերով.
2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Համահեղինակների փոխհարաբերությունները սահմանվում են նրանց միջեւ կնքված պայմանագրով: Պայմանագրի բացակայության դեպքում համահեղինակները ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքն իրականացնում են համատեղ, իսկ եկամուտը նրանց միջեւ բաշխվում է հավասար:».
3) 5-րդ կետը «արգելել» բառից հետո լրացնել «մյուս համահեղինակներին՝» բառերով։
Հոդված 8. Օրենսգրքի 1118-րդ հոդվածի 3-րդ կետը «ստեղծագործությունները» բառից հետո լրացնել «եթե պահպանված է սույն հոդվածի 2-րդ կետի պայմանը» բառերով։
Հոդված 9. Օրենսգրքի 1120-րդ հոդվածում՝
1) վերնագրի «նշանները» բառը փոխարինել «նշանը» բառով.
2) 1-ին կետի «բացառիկ հեղինակային իրավունքի» բառերը փոխարինել «բացառիկ գույքային իրավունքների» բառերով, իսկ «ստեղծագործության» բառը՝ «ստեղծագործության բնօրինակի կամ» բառերով:
Հոդված 10. Օրենսգրքի 1121-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1121. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները
1. Հեղինակի անձնական ոչ գույքային իրավունքները ապահովում են ստեղծագործության նկատմամբ նրա մտավոր եւ անձնական կապերը:
2. Հեղինակին են պատկանում ստեղծագործության նկատմամբ հետեւյալ անձնական ոչ գույքային իրավունքները`
1) ստեղծագործության հեղինակ ճանաչվելու (հեղինա՟կության իրավունք).
2) ստեղծագործությունն իր անվամբ, կեղծանվամբ կամ անանուն օգտագործելու կամ այդպիսի օգտագործումը թույլատրելու (հեղինակի անվան իրավունք).
3) ստեղծա՟գոր՟ծու՟թյունը հնարավոր աղավաղումներից, փոփոխություններից կամ հեղինակի համբավին կամ արժանապատվությանը վնաս հասցնող այլ ոտնձգություններից պաշտպանելու (հեղինակի համբավի եւ արժանապատվության իրավունք).
4) ստեղծագործությունը ցանկացած ձեւով առաջին անգամ հրապարակելու կամ այդ իրավունքն այլ անձի վերապահելու (հրապարակման իրավունք).
5) ստեղծագործությունը հրապարակելու մասին նախկինում ընդունած որոշումից հրաժարվելու (հետ՟կանչի իրավունք` դրա հետեւանքով ստեղծագործությունն օգտագործելու իրավունք ունեցող անձանց պատճառած վնասները (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պայմանով։ Եթե ստեղծագործությունն արդեն իսկ լույս է ընծայվել, ապա հեղինակը պարտավոր է հրապա՟րա՟կայնորեն ծանուցել դրա հետկան՟չի մասին: Ընդ որում, նա իրավունք ունի ստեղծագործության նախ՟կինում պատրաստված օրինակները շրջանառությունից հանելու` հոգալով անհրաժեշտ ծախսերը: Սույն կետի դրույթները չեն տարածվում համակարգչային ծրագրերի, տեսալսողական ստեղծագործությունների, տվյալների բազաների, ինչպես նաեւ ծառայողական ստեղծագործությունների վրա, եթե հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագրով այլ բան նախատես՟ված չէ:
3. Անձնական ոչ գույքային իրավունքներն անօտարելի եւ անփոխանցելի են եւ պահպանվում են անժամկետ, բացառությամբ հետկանչի իրավունքի, որը գործում է միայն հեղինակի կյանքի ընթացքում։»։
Հոդված 11. Օրենսգրքի 1122-րդ եւ 1123-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 12. Օրենսգրքի 1124-րդ հոդվածում՝
1) 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Հեղինակը բացառիկ իրավունք ունի օգտագործելու իր ստեղծագործությունը ցանկացած ձեւով եւ եղանակով, ինչպես նաեւ թույլատրելու կամ արգելելու երրորդ անձանց դրա օգտագործումը, մասնավորապես`
1) ստեղծագործության վերարտադրումը (վերարտադրման իրավունք).
2) ստեղծագործության տարածումը (տարածման իրավունք).
3) ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները վարձույթով տալը (վարձույթով տալու իրավունք).
4) ստեղծագործության բնօրինակի կամ օրինակների փոխատվությունը (փոխատվության իրավունք).
5) ստեղծագործության թարգմանումը (թարգմանության իրավունք).
6) ստեղծագործության վերամշակումը, վերադաշնակումը, նկարազարդումը, հարմարեցումը եւ այլ ձեւերով վերափոխումը (վերափոխման իրավունք).
7) ստեղծագործության հաղորդումը հանրությանը (հանրությանը հաղորդման իրավունք).
8) ստեղծագործության հրապարակային կատարումը (հրապարակային կատարման իրավունք).
9) ստեղծագործության հրապարակային ցուցադրումը (հրապարակային ցուցադրման իրավունք).
10) ստեղծագործության հեռարձակումը (հեռարձակման իրավունք).
11) ստեղծագործության հեռարձակման միաժամանակյա կամ հետագա վերահեռարձակումը (վերահեռարձակման իրավունք).
12) ստեղծագործության հաղորդումը մալուխով կամ համանման միջոցներով (մալուխով հաղորդման իրավունք)։
13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ ձեւերով ու եղանակներով օգտագործումը:».
2) 2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.
3) 3-րդ եւ 4-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Վերարտադրում է համարվում ստեղծագործության ուղղակի կամ անուղղակի, ժամանակավոր կամ մշտական ամրագրումը ցանկացած կրիչի վրա, ցանկացած միջոցներով եւ ձեւով, ամբողջությամբ կամ մասնակի:
4. Տարածում են համարվում ստեղծագործության բնօրինակը կամ օրինակները շրջանառության մեջ դնելը վաճառքի կամ սեփականության իրավունքի փոխանցման այլ միջոցներով, ինչպես նաեւ դրանց ներմուծումը:»։
Հոդված 13. Օրենսգրքի 1126-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1126. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակի հատուկ իրավունքը
1. Կերպարվեստի ստեղծագործության հեղինակն իրավունք ունի ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի սեփականատիրոջից պահանջելու վերարտադրման կամ վերամշակման իր իրավունքն իրագործելու հնարավորություն ընձեռել իրեն, եթե դրանով չեն վնասվում սեփականատիրոջ օրինական շահերը: Ընդ որում, սեփականատերը պարտավոր չէ ստեղծագոր՟ծությունը հասցնել հեղինակի գտնվելու վայրը: Նշված հնարավորությունն ընձեռելիս սեփականատերը կարող է հեղինակից պահանջել ստեղծագործության բնօրինակի կամ օրինակի շուկայական գնի չափով գրավի կամ այլ միջոցի ապահովում:
Նշված իրավունքից օգտվելու համար անհրաժեշտ ծախսերը հոգում է հեղինակը, որը պատասխանատվություն է կրում նաեւ ստեղծագործության բնօրինակին կամ օրինակին պատճառած որեւէ վնասի համար:
2. Կերպարվեստի ստեղ՟ծա՟գործության հեղինակն օգտվում է իր կողմից օտարված կերպարվեստի ստեղծագործության բնօրինակը սեփականատիրոջ կողմից կամ աճուրդասրահի, պատ՟կե՟րասրահի, գեղարվեստական սրահի, խանութի եւ այլ գործակալի միջոցով վաճառքի մասին տեղեկացվելու եւ յուրաքանչյուր վերավաճառքի գնի հինգ տոկոսը վաճառողից ստանալու անօտարելի իրավունքից (վերավաճառքից վարձատրություն ստանալու իրավունք)։»:
Հոդված 14. Օրենսգրքի 1127-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1127. Գույքային իրավունքների սահմանափակումները».
2) 1-ին կետի «հեղինակի բացառիկ» բառերը փոխարինել «գույքային» բառով.
3) 2-րդ կետի «բացառիկ» բառը փոխարինել «գույքային» բառով։
Հոդված 15. Օրենսգրքի 1128-րդ հոդվածում՝
1) 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ կետի առաջին պարբերությունում «հեղինակային բացառիկ իրավունքի» բառերը փոխարինել «գույքային իրավունքների» բառերով.
3) 2-րդ կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հեղինակի եւ գործատուի միջեւ կնքված պայմանագիրը հեղինակի համար կարող է նախատեսել վարձատրություն ծառայողական ստեղծագործության օգտագործման յուրաքանչյուր ձեւի համար, դրա հաշվարկման ու վճարման կարգը եւ պարունակել ստեղծագործության օգտագործման այլ պայմաններ:»։
Հոդված 16. Օրենսգրքի 1129-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1129. Հեղինակային իրավունքի գործողությունը Հայաստանի Հանրապետության տարածքում
1. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների եւ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, անկախ տվյալ ստեղծագործության ստեղծման կամ հրապարակման վայրից։
2. Սույն օրենքի դրույթները կիրառվում են այն հեղինակների ստեղծագործությունների կամ կատարողների կատարումների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չեն, սակայն նրանց ստեղծագործությունները կամ կատարումները առաջին անգամ լույս են ընծայվել Հայաստանի Հանրապետությունում, եթե հեղինակը կամ կատարողը Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձ է։
Ստեղծագործությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ա՟ռա՟ջին անգամ լույս ընծայված է համարվում նաեւ, եթե առաջին անգամ այլ պետության տարածքում լույս ընծայվելուց հետո՝ 30 օրվա ընթացքում, լույս է ընծայվում Հայաստանի Հանրապետության տարած՟քում:
3. Սույն օրենքի դրույթները կիրառվում են նաեւ հնչյունագրերի նկատմամբ, որոնց արտադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են կամ Հայաստանի Հանրապետության տարածքում մշտապես բնակվող անձինք։ Օտարերկրյա հնչյունագիր արտադրողի հնչյունագրերի նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի 2-րդ կետի դրույթները։
4. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները համապատասխանաբար կիրառվում են ֆիլմերի, ռադիոհեռուստատեսային հաղորդումների, նախկինում չհրապարակված ստեղծագործությունների հրատարակությունների, ինչպես նաեւ տվյալների բազաների նկատմամբ։»։
Հոդված 17. Օրենսգրքի 1131-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1131. Գույքային իրավունքների գործողության ժամկետը
1. Հեղինակի գույքային իրավունքները գործում են հեղինակի կյանքի ընթացքում եւ շարունակում են գործել նրա մահից հետո` 70 տարի:
2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները գործում են համահեղինակների կյանքի ընթաց՟քում եւ շարունակում են գործել համահեղինակներից վերջինի մահից հետո` 70 տարի:
3. Կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործությունների դեպքում հեղինակի գույքային իրավունքները ծագում են ստեղծագործությունն օրինական ճանապարհով հանրությանը մատչելի դառնալու պահից եւ գործում են 70 տարի: Եթե նշված ժամկետում կեղծանվամբ կամ անանուն ստեղծագործության հեղինակի անձը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետները:
4. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:
Հոդված 18. Օրենսգրքի 1132-րդ հոդվածում՝
1) 1-ին կետի «հեղինակի գույքային իրավունքի» բառերը փոխարինել «գույքային իրավունքների գործողության» բառերով.
2) 2-րդ կետի «ստեղծագործության անձեռնմխելիության» բառերը փոխարինել «հեղինակի համբավի եւ արժանապատվության» բառերով։
Հոդված 19. Օրենսգրքի 1133-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1133. Հեղինակային իրավունքի անցումը ժառանգաբար եւ փոխանցումը
1. Հեղինակային իրավունքը փոխանցվում է ժառանգաբար:
2. Ժառանգաբար չեն փոխանցվում հեղինակության իրավունքը, անվան իրավունքը, համբավի եւ արժանապատվության իրավունքը, հետկանչի իրավունքը:
3. Հեղինակի ժառանգները իրավասու են իրականացնելու հեղինակության իրավունքի, անվան իրավունքի, համբավի եւ արժանապատվության իրավունքի պաշտպանությունը` առանց ժամկետային սահմանափակման:
Ժառանգների բացակայության դեպքում նշված իրավունքների պաշտպանությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը:
4. Հեղինակի գույքային իրավունքները կարող են պայմանագրով փոխանցվել (զիջվել) այլ անձի՝ վերջինիս եւ հեղինակի, նրա ժառանգների կամ նրանց հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:
5. Գույքային իրավունքները կարող են իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով փոխանցվել այլ անձի։»։
Հոդված 20. Օրենսգրքի 1134-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1134. Ստեղծագործության օգտագործման թույլտվությունը: Հեղինակային պայմանագիրը
1. Այլ անձինք ստեղծագործությունը կարող են օգտագործել միայն ստեղծագործության նկատմամբ գույքային իրավունքները կրող անձի (ստեղծագործության հեղինակ կամ այլ անձ, որին այդ իրավունքներն անցել են օրենքով սահմանված կարգով, այսուհետ՝ իրավատեր) թույլտվությամբ՝ հեղինակային պայմանագրի հիման վրա, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:
2. Հեղինակային պայմանագիրը, որը կարգավորում է իրավատիրոջ եւ ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացած անձի (այսուհետ՝ օգտագործող) փոխհարաբերությունները, հատուցելի է եւ կարող է լինել բացառիկ կամ ոչ բացառիկ:
3. Հեղինակային ոչ բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին տրամադրում է ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու պայմանագրում նշված սահմաններում օգտագործելու իրավունք` պահպանելով ստեղծագործության նկատմամբ բացառիկ իրավունքները, այդ թվում՝ այլ անձանց ստեղծագործության օգտագործման թույլտվություն տալու իրավունքը:
4. Հեղինակային բացառիկ պայմանագրով իրավատերն օգտագործողին է փոխանցում ստեղծագործությունը որոշակի ժամկետում ու սահմաններում օգտագործելու բացառիկ իրավունքը` պահպանելով ստեղծագործության օգտագործման իրավունքն այն մասով, որը նախատեսված է պայմանագրով: Այս դեպքում այլ անձանց կողմից ստեղծագործության օգտագործումն արգելելու իրավունքը կարող է իրականացնել իրավատերը, եթե դա չի կատարում օգտագործողը:
5. Հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները համար՟վում են ոչ բացառիկ, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
6. Ապագա՟յում ստեղծագործություն ստեղծելու հեղինակի իրավունքները սահմանափակող պայ՟մանագրի պայմաններն առ ոչինչ են:
7. Հեղինակային պայմանագրի առարկա չեն կարող լինել պայմա՟նագիրը կնքելու պահին անհայտ ստեղծագործության օգտագործման իրավունք՟ները:»։
Հոդված 21. Օրենսգրքի 1135-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1135. Հեղինակային պայմանագրի պայմանները եւ ձեւերը
1. Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը, ստեղծագործությունն օգտագործելու եղանակները, օգտագործման իրավունքի փոխանցման ժամկետն ու վարձատրության չափը, վարձատրության չափի որոշման կարգը, վճարման ժամկետն ու կարգը, ինչպես նաեւ այլ պայմաններ, որոնք կողմերը կհամարեն էական:
2. Հեղինակային պայմանագրում վարձատրությունը որոշվում է որպես ստեղծագործության համապատասխան օգտագործումից ստացված եկամտի տոկոս, իսկ ստեղծագործության բնույթով պայմանավորված դրա անհնարինության դեպքում՝ պայմանագրում ամրագրված որոշակի գումարի տեսքով կամ կողմերի համար ընդունելի այլ եղանակով:
Հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հեղինակային պայմանագրում տարածքի վերաբերյալ (որի սահմաններում գործում է ստեղծագործության օգտագործման իրավունքը) պայմանի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրա՟պե՟տու՟թյան տարածքով:
4. Հեղինակային պայմանագրով չնախատեսված մնացած բոլոր իրավունքները պահպան՟վում են հօգուտ իրավատիրոջ:
5. Հեղինակային պայմանագիրը գործում է այդ պայմանագրում նշված ժամկետում, սակայն դադարում է գույքային իրավունքների գործողության ժամկետը լրանալու պահից։ Լիցենզային պայմանագրում ժամկետի պայմանի բացակայության դեպքում դրա գործողության սահմանված ժամկետ համարվում է հինգ տարին:
6. Պայմանագրի յուրաքանչյուր կողմ կարող է հեղինակային պայմանագրով փոխանցված իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխան՟ցել այլ անձանց՝ միայն պայմանագրով ուղղակի նախատեսված լինելու դեպքում:
7. Հեղինակային պայմանագրի պայմանները, որոնք հակասում են սույն օրենքի դրույթներին կամ սահմանափակում են որոշակի բնագավառում կամ որոշակի տեսակի ստեղծագործություն ապագայում ստեղծելու հեղինակի իրավունքները, առ ոչինչ են:
8. Հեղինակային պայմանագիրը կնքվում է գրավոր:»։
Հոդված 22 . Օրենսգրքի 1137-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«Հոդված 1137. Պատասխանատվությունը ստեղծագործությունն առանց թույլտվության օգտագործելու համար
1. Առանց իրավատիրոջ թույլտվության` ստեղծագործությունն օգտագործող անձը պարտավոր է իրավատիրոջը հատուցել նրա կրած վնասները։
2. Իրավատիրոջ պահանջով նրան կարող է վճարվել՝
ա) հոնորարի կամ վարձատրության կրկնակի չափով փոխհատուցում, որը իրավատերը կստանար, եթե իրավախախտողը թույլտվություն ունենար հեղինակային իրավունքի օբյեկտի օգտագործման համար, կամ`
բ) խախտման հետեւանքով պատճառած փաստացի վնասին համարժեք հատուցում, ներառյալ` բաց թողնված օգուտը։»:
Հոդված 23. Օրենսգրքի 1139-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հարակից իրավունքները տարածվում են կատարումների, հնչյունագրերի, ֆիլմերի ամրագրումների, հեռարձակող կազմակերպությունների հաղորդումների, տվյալների բազաների պարունակության, հրատարակչական ձեւավորումների վրա։»։
Հոդված 24. Օրենսգրքի 1140-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1140. Հարակից իրավունքների սուբյեկտները
1. Հարակից իրավունքների սուբյեկտներ են կատարողները, հնչյունագիր արտադրողները, ֆիլմի առաջին ամրագրման արտադրողները, հեռարձակող կազմակերպությունները, տվյալների բազաներ պատրաստողները եւ հրատարակիչները։
2. Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողին:
3. Հնչյունագրի նկատմամբ իրավունքը պատկանում է հնչյունագիր արտադրողին:
4. Ֆիլմի ամրագրման նկատմամբ իրավունքը պատկանում է ֆիլմի առաջին ամրագրման արտադրողին:
5. Հեռարձակող կազմակերպության հաղորդման նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալ հեռարձակող կազմակերպությանը:
6. Տվյալների բազայի պարունակության նկատմամբ իրավունքը պատկանում է տվյալների բազան պատրաստողին:
7. Հրատարակչական ձեւավորման նկատմամբ իրավունքը պատկանում է հրատարակչին:
8. Սույն հոդվածի 2-7-րդ կետերում նշված իրավունքները կարող են ժառանգաբար համապարփակ իրավահաջորդության կարգով կամ իրավատեր իրավաբանական անձի վերակազմակերպման հետեւանքով կամ պայմանագրով անցնել այլ անձի:»:
Հոդված 25. Օրենսգրքի 1141-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1141. Հնչյունագիր արտադրողի իրավունքների պահպանության նշանը
Հնչյունագիր արտադրողների հարակից իրավունքների մասին ծանուցելու նպատակով ամրագրման կրիչի յուրաքանչյուր օրինակի կամ դա պարունակող տուփի վրա կարող է դրվել հարակից իրավունքների պահպանության նշանը, որը կազմված է՝
1) շրջանագծի մեջ վերցված լատինական «P» տառից.
2) հարակից իրավունքների իրավատիրոջ անունից կամ անվանումից.
3) հնչյունագրի առաջին լույսընծայման տարեթվից:»։
Հոդված 26. Օրենսգրքի 1142-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1142. Հարակից իրավունքների գործողության ժամկետը
1. Կատարողի գույքային իրավունքները ծագում են կատարման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում կատարման ամրագրումն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա կատարողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) եւ գործում են 50 տարի։
2. Հնչյունագիր արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում հնչյունագիրն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի է դարձել, ապա հնչյունագիր արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) եւ գործում են 50 տարի։
3. Ֆիլմի առաջին ամրագրման արտադրողի գույքային իրավունքները ծագում են ամրագրման պահից եւ գործում են 50 տարի: Եթե այդ ժամանակահատվածում ֆիլմն օրինական ճանապարհով լույս է ընծայվել կամ հանրությանը մատչելի դարձել, ապա ֆիլմ արտադրողի իրավունքները ծագում են առաջին այդպիսի լույսընծայման կամ առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից (որն ավելի շուտ է տեղի ունեցել) եւ գործում են 50 տարի:
4. Հաղորդման նկատմամբ հեռարձակող կազմակերպության գույքային իրավունքները ծագում են առաջին հեռարձակման պահից եւ գործում են 50 տարի։
5. Հրատարակչի իրավունքը ծագում է ստեղծագործության հրատարակման պահից եւ գործում է 50 տարի:
6. Տվյալների բազա պատրաստողի իրավունքները ծագում են տվյալների բազայի պատրաստումն ավարտելու պահից եւ գործում են 15 տարի։
Եթե մինչեւ նշված ժամկետի ավարտը տվյալների բազան որեւէ եղանակով մատչելի է դարձել հանրությանը, ապա տվյալների բազա պատրաստողի գույքային իրավունքների պահպանության ժամկետը հաշվարկվում է տվյալների բազան առաջին անգամ հանրությանը մատչելի դառնալու պահից:
7. Սույն հոդվածով սահմանված ժամկետները հաշվարկվում են համապատասխան նշված իրադարձությանը հաջորդող տարվա հունվարի մեկից:»։
Հոդված 27. Օրենսգրքի 1143-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ պարբերություններում «Հեղինակային իրավունքների» բառերը փոխարինել «Հեղինակային իրավունքի» բառերով։
Հոդված 28. Օրենսգրքի 1144-րդ հոդվածի 3-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի իրավական պահպանության հետ կապված եւ սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:
Հոդված 29. Օրենսգրքի 1163-րդ հոդվածի երրորդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պահպանության հետ կապված եւ սույն գլխով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների իրավական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:
Հոդված 30. Օրենսգրքի 1171-րդ հոդվածի չորրորդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ապրանքային նշանների իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:
Հոդված 31. Օրենսգրքի 1172-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 1172. Ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքը եւ ապրանքային նշանի օգտագործումը
1. Ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի տիրապետելու, օգտագործելու եւ տնօրինելու ապրանքային նշանը, ինչպես նաեւ այլ անձանց թույլատրելու կամ արգելելու դրա օգտագործումը:
2. Գրանցված ապրանքային նշանի սեփականատերը բացառիկ իրավունք ունի երրորդ անձանց առեւտրային գործունեության ընթացքում արգելելու առանց իր թույլտվության ապրանքային նշանի կամ դրանով նշված ապրանքի պատրաստումը, կիրառումը, ներմուծումը, վաճառքը եւ դրա առաջարկը, ինչպես նաեւ այլ ձեւերով տնտեսական շրջանառության մեջ մտցնելը կամ այդ նշանով նշված ապրանքի կամ ապրանքային նշանի նույն նպատակով պահեստավորումը, եթե այդ ապրանքային նշանը նույնական կամ շփոթելու աստիճան նման է իր ապրանքային նշանին եւ օգտագործված է այն ապրանքների նկատմամբ՝
1) որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը.
2) որոնք նույնատիպ են այն ապրանքներին, որոնց համար գրանցված է իր ապրանքային նշանը:
3. Ապրանքային նշանի օգտագործում է համարվում դրա զետեղումն այն ապրանքների վրա, որոնց համար գրանցված է ապրանքային նշանը, եւ(կամ) դրանց փաթեթավորման վրա:
4. Ապ՟րան՟քային նշանի օգ՟տա՟գոր՟ծում է հա՟մար՟վում նաեւ դրա կի՟րառումը գո՟վազդ՟նե՟րում, հրա՟տա՟րակություն՟ներում, ինչպես նաեւ պաշ՟տո՟նա՟կան ձեւաթղթերում, ցու՟ցա՟նակ՟նե՟րում, Հայաս՟տանի Հան՟րա՟պետությունում կազ՟մա՟կերպվող ցու՟ցահանդես՟ներում եւ տո՟նա՟վա՟ճառ՟ներում ցու՟ցան՟մուշ՟ները ցուցադրելիս միայն այն դեպ՟քերում, երբ ապ՟րանքների եւ (կամ) դրանց փա՟թե՟թա՟վոր՟ման վրա նշանի կի՟րառումն անհնար է:»:
Հոդված 32. Օրենսգրքի 1179-րդ հոդվածի երրորդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ապրանքի ծագման տեղանվան իրավական պահպանության հետ կապված եւ սույն պարագրաֆով չկարգավորված հարաբերությունների նկատմամբ կիրառվում է «Ապրանքային եւ սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:»:
Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
04.07.2006
ՀՕ-143