ՕՐԵՆՔԸ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.06.2006
Հոդված 1.
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասի աղյուսակը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.2-րդ կետով`
« | 17.2 Սոցիալական պաշտպանության բնագավառ | ||||||||
1. | Մանկատների կազմակերպում, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպում, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - |
Հ | Վ |
2. | Ծեր եւ հաշմանդամ քաղաքացիների խնամքի եւ սպասարկման կազմակերպում | ԿՄ | Բ | - | - | - | - | Հ | Վ»: |
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
06.07.2006
ՀՕ-150