ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 13.06.2006
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-186) 19-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 171-րդ կետով`
«171. Սոցիալական պաշտպանության բնագավառ | |
171. 1. Մանկատների կազմակերպման, երեխաների ցերեկային խնամքի կազմակերպման, երեխաների ժամանակավոր խնամքի կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 100 -ապատիկի չափով |
171. 2. Ծեր եւ հաշմանդամ քաղաքացիների խնամքի եւ սպասարկման կազմակերպման համար` տարեկան | բազային տուրքի 100 -ապատիկի չափով»: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
06.07.2006
ՀՕ-151