Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Քրեական դատավարության օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.07.2006

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի  (1 հուլիuի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 46-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերի» ու «, ինչպեu նաեւ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանի կայացրած եւ oրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 90-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 3. Օրենսգրքի 402-րդ հոդվածի առաջին մասից հանել «հետո` տասնօրյա ժամկետում» բառերը:

Հոդված 4. Օրենսգրքի 403-րդ հոդվածից հանել «, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները» բառերը:

Հոդված 5. Օրենսգրքի 405-րդ հոդվածից հանել «, ինչպես նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած դատավճիռները եւ որոշումները» ու «եւ զինվորական գործերով»  բառերը:

Հոդված 6. Օրենսգրքի 407-րդ հոդվածում`

1) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-րդ կետով

«6.1) սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի որեւէ կետի հիմնավորումները.».

2) երրորդ մասից հանել «չի համապատաuխանում uույն հոդվածով uահմանված պահանջներին,» բառերը:

Հոդված 7. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝

1) առաջին եւ երկրորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:

 2. Նոր երեւան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից վեցամսյա ժամկետում: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե անցել են քրեական հետապնդման ժամկետները: Արդարացման հիմքով

նոր երեւան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար ժամկետ չի սահմանվում:».

2) ուժը կորցրած ճանաչել հոդվածի երրորդ մասը:

Հոդված 8. Օրենսգրքի 413-րդ հոդվածում`

1) ուժը կորցրած ճանաչել հոդվածի առաջին մասը.

2) երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Դատական ակտ կայացրած դատարանը, ստանալով վճռաբեկ բողոքը, գործն անհապաղ ուղարկում է վճռաբեկ դատարան:»:

Հոդված 9. Օրենսգիրքը լրացնել  հետեւյալ բովանդակությամբ 414.1-րդ հոդվածով.

«Հոդված 414.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը

1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի եւ 414.2 հոդվածի առաջին մասի պահանջներին:

2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում`  բողոքը ստանալու պահից 10 օրվա ընթացքում:

3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու եւ վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:»:

Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 414.2-րդ հոդվածով.

«Հոդված 414.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը

1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝

1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, կամ

2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի` նախկինում ընդունված որոշմանը, կամ

3) ստորադաս դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական սխալը կարող է առաջացնել ծանր հետեւանքներ, կամ

4) առկա են նոր երեւան եկած հանգամանքներ:

2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի  407 հոդվածի եւ սույն հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանությունը պարզելու եւ դատարանի վարույթ ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը` վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի դատավորների կազմով:

3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը: Վճռաբեկ դատարանի այդ որոշումը  բողոքարկման ենթակա չէ:

4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:

5. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք բերող անձին:»:

Հոդված 11. Օրենսգրքի 415-րդ հոդվածի առաջին մասից հանել «, ինչպեu նաեւ վերաքննիչ դատարանի` oրինական ուժի մեջ չմտած» բառերը:

Հոդված 12. Օրենսգրքի 416-րդ հոդվածից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 13. Օրենսգրքի 417-րդ հոդվածի առաջին մասի «` այն բողոքի հետ uտանալու պահից ոչ ուշ, քան մեկամuյա ժամկետում» բառերը փոխարինել «ողջամիտ ժամկետում» բառերով:

Հոդված 14. Օրենսգրքի 419-րդ  հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 419. Բողոքը քննող դատարանի որոշումները

Դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը`

1) մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ: Այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը, սակայն դատարանների կայացրած գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտերը թերի պատճառաբանված, սխալ պատճառաբանված կամ չպատճառաբանված են, ապա վճռաբեկ դատարանը պատճառաբանում է անփոփոխ թողնված դատական ակտը.

2) ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարում է վճռաբեկ բողոքը` համապատասխանաբար ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանելով դատական ակտը: Բեկանված մասով գործն ուղարկվում է լրացուցիչ նախաքննության կամ համապատասխան ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության: Չբեկանված մասով դատական ակտը մտնում է օրինական ուժի մեջ.

3) ամբողջությամբ կամ մասնակիորեն բեկանում է դատական ակտը եւ հաստատում կողմերի հաշտության համաձայնությունը.

4) բեկանում եւ փոփոխում է ստորադաս դատարանի դատական ակտը, եթե ստորադաս դատարանի կողմից հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս նման փոփոխության, եւ դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից.

5) կարճում է գործի վարույթը եւ դադարեցնում քրեական հետապնդումն ամբողջությամբ կամ դրա մի մասը կամ առանց քննության է թողնում քաղաքացիական հայցն ամբողջությամբ կամ դրա մի մասը, եթե գործի վարույթը կարճելու կամ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հիմքերն ի հայտ են եկել ստորադաս դատարանում գործի քննության ժամանակ.

6) վերաքննիչ դատարանի դատական ակտը վերանայելիս օրինական ուժ է տալիս առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի դատական ակտերից որեւէ մեկին:»:

Հոդված 15. Օրենսգրքի 422-րդ հոդվածում`

1) առաջին մասի «Վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերը փոխարինել «Գործի քննության արդյունքներով կայացված վճռաբեկ դատարանի որոշման մեջ պետք է նշվեն`» բառերով.

2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված, ապահովի օրենքի ճիշտ մեկնաբանությունը, նպաստի իրավունքի զարգացմանը: Որոշումն uտորագրում է դատարանի ամբողջ կազմը:»:

Հոդված 16. Օրենսգրքի 423-րդ հոդվածի յոթերորդ մասի «եռօրյա» բառը փոխարինել «ողջամիտ» բառով:

Հոդված 17. Օրենսգրքի 479-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 479. Հանձնման  թույլտվության   վերաբերյալ   կամ   հանձնումը   մերժելու վերաբերյալ որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինները եւ այդ որոշման բողոքարկման կարգը

1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը, եւ եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի նկատմամբ`

1) հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումներն ընդունում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե գործը գտնվում է մինչդատական վարույթում.

2) հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումն ընդունում է  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, ինչպես նաեւ այն դեպքում, երբ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ.

3) հանձնման թույլտվության վերաբերյալ որոշումը ընդունում է համապատասխանաբար գործը քննող կամ դատավճիռը կայացրած դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատական վարույթի ընթացքում, կամ տվյալ անձի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատավճիռ:

2. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշում ընդունած իրավասու մարմինն ընդունված որոշման մասին տեղեկացնում է այն անձին, որի նկատմամբ կայացվել է որոշումը եւ բացատրում այն բողոքարկելու նրա իրավունքը:

3. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի` հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ եւ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումները կարող են բողոքարկվել վերաքննիչ դատարան որոշումները ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում, իսկ վերաքննիչ դատարանի որոշումները` վճռաբեկ դատարան դրանք ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում: Վերաքննիչ դատարանը եւ վճռաբեկ դատարանը գործը քննում եւ դրա վերաբերյալ որոշում են կայացնում համապատասխանաբար բողոքը ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում:

4. Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքերում դատարանը գործը քննում եւ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության արդարա՟դա՟տության նախարարի միջնորդությունը ստանալուց հետո` 10 օրվա ընթացքում:

Սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով նախատեսված դատարանի որոշումները կարող են բողոքարկվել եւ քննարկվել վերաքննության եւ վճռաբեկության կարգով սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված ժամկետներում:

5. Հանձնման թույլտվության կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում այն կայացրած իրավասու մարմինը 3 օրվա ընթացքում դատարան է ուղարկում նշված որոշման օրինականությունը եւ հիմնավորվածությունը հաստատող փաստաթղթերը:

6. Առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարաններում գործի քննությունն իրականացվում է այն անձի մասնակցությամբ, որի վերաբերյալ կայացվել է հանձնելու կամ հանձնումը մերժելու մասին որոշում, եւ (կամ) նրա պաշտպանի եւ դատախազի մասնակցությամբ:

Դատաքննության ընթացքում դատարանը չի քննարկում բողոքը բերած անձի մեղավորության հարցը` սահմանափակելով միայն հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշման` Հայաստանի Հանրապետության օրենքներին եւ միջազգային պայմանագրերին համապատասխանության հարցի ստուգմամբ:

7. Ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) բողոքը չբավարարել եւ հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը թողնել անփոփոխ.

2) բավարարել բողոքը եւ վերացնել հանձնման թույլտվության վերաբերյալ կամ հանձնումը մերժելու վերաբերյալ որոշումը:

8. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որեւէ երաշխիք տալով, ապա այդ պետության  երաշխիքի` Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը որոշում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը`  մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատու՟թյան նախարարը` դատական վարույթում գտնվող եւ դատավճիռն ի կատար ածելու գործերով:

9. Եթե մերժվում է անձի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը  օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարան, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, ապա Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը այդ անձի նկատմամբ սկսում է քրեական հետապնդում, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում եւ դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնում է օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից եւ  ընդունում է իր վարույթ այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը` սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում:»:

Հոդված 18. Օրենսգրքի 480-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից համարվող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը` մինչդատական վարույթի գործերով, վճռաբեկ դատարանը` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ` դատական վարույթում գտնվող եւ դատավճիռն ի կատար ածելու գործերով:»:

Հոդված 19. Օրենսգրքի 487-րդ հոդվածի առաջին մասում «479 հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով» բառերը փոխարինել «479 հոդվածով» բառերով:

Հոդված 20. Օրենսգրքի 499.8-րդ հոդվածի երրորդ մասի 1-ին կետից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 21.  Օրենսգրքի  499.10-րդ  հոդվածի  առաջին  մասի  երկրորդ պարբերությունից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 22. Օրենսգրքի 499.15-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:

Հոդված 23. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

12.07.2006
ՀՕ-152