ՕՐԵՆՔԸ
«ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 ապրիլի 2002 թվականի, ՀՕ-320, այսուհետ՝ օրենք) 6-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը՝ դատական ծառայության մասով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.
«Հոդված 22.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները
1. Հայաuտանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը որոշումներ ընդունում են միայն Հայաuտանի Հանրապետության oրենքներով նախատեuված դեպքերում եւ uահմաններում:
2. Հայաuտանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները չպետք է հակաuեն Հայաuտանի Հանրապետության oրենuդրության եւ Հայաuտանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին:
3. Հայաuտանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահն ընդունում են նորմատիվ կամ ներքին կամ անհատական կամ դատական պրակտիկայի ամփոփման հիման վրա oրենքների կիրառման խորհրդատվական բնույթի պաշտոնական պարզաբանումներ:»:
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 57.1-րդ հոդվածով.
«Հոդված 57.1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի որոշումները հրապարակելը եւ դրանց ուժի մեջ մտնելը
1. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերը ենթակա են պարտադիր պաշտոնական հրապարակման:
2. Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի նորմատիվ իրավական ակտերն ուժի մեջ են մտնում դրանց պաշտոնական հրապարակման oրվան հաջորդող տաuներորդ oրը, եթե այդ իրավական ակտերով ավելի ուշ ժամկետ նախատեuված չէ:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
12.07.2006
ՀՕ-157