ՕՐԵՆՔԸ
«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 07.07.2006
Հոդված 1.
«Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) տեքստում «հայտարարագիր» եւ «հայտարարագրում» բառերը եւ դրանց հոլովաձեւերը փոխարինել «հաշվարկ» եւ «հաշվարկում» բառերով եւ դրանց հոլովաձեւերով:
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով» բառերով.
Հոդված 2. Օրենքի 31-րդ հոդվածում`
ա) 1-ին կետը «ներկայացնել» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով» բառերով.
բ) 5-րդ կետի «մարտի 1-ից» բառերը փոխարինել «ապրիլի 15-ից» բառերով:
Հոդված 3.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածը, 31-րդ հոդվածի9-րդ կետը եւ 38-րդ հոդվածի 4-րդ կետը:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
29.07.2006
ՀՕ-165