Armenian   Russian    
Ոստիկանությունում ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈԻԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈԻՄ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2006

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-401) 5-րդ հոդվածի յոթերորդ մասում, 19-րդ հոդվածի 5-րդ կետում, 42-րդ հոդվածի առաջին մասում, 43-րդ հոդվածի ութերորդ մասում եւ 66-րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչեւ նշված խոչընդոտների վերանալը:»:

Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա)  իններորդ մասի «միջին խմբի» բառերը փոխարինել «կրտսեր եւ միջին խմբերի» բառերով.

բ) տասներորդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ uահմանված առանձին մաuնագիտություններով ոuտիկանության ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում:».

գ) տասներորդ մասի վեցերորդ պարբերության «փոխարինող ծառայողը» բառերը փոխարինել «ժամանակավոր նշանակված ծառայողը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) ատեuտավորումը հետաձգել մինչեւ մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.»:

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածում`

ա) առաջին մասի երկրորդ պարբերությունը «կրտսեր» բառից հետո լրացնել «խմբերի» բառով.

բ) երկրորդ մասի «անցնում են եռամսյա վերապատրաստում» բառերը փոխարինել «մինչեւ 3 ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում» բառերով:

Հոդված 6. Օրենքի 39-րդ հոդվածի առաջին մասի 8-րդ կետում «հանրահավաքներ, երթեր, ցույցեր» բառերը փոխարինել «հավաքներ» բառով:

Հոդված 7. Օրենքի 40-րդ հոդվածի առաջին մասը «գործուղվածը» բառից հետո լրացնել «, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը» բառերով:

Հոդված 8. Օրենքի 41-րդ հոդվածում`

ա) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  61 -րդ կետով.

«61 )  լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.».

բ)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ ութերորդ մասով.

«8. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով  նախատեսված որոշումների ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:»:

Հոդված 9. Օրենքի 43-րդ հոդվածի առաջին մասը «խախտման հայտնաբերման» բառերից հետո լրացնել «, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու» բառերով:

Հոդված 10. Օրենքի 45-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 4-7-րդ կետերով uահմանված տույժերից է, կամ uույն oրենքի 42-րդ հոդվածի առաջին մաuի 8-րդ կետով կամ երկրորդ մասի 3-րդ կետով նախատեuված կարգապահական տույժը կիրառվելու դեպքում.».

բ) առաջին մասի 8-րդ կետում «հայտարարագիրը չներկայացնելու» բառերը փոխարինել «հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու» բառերով.

գ) առաջին մասի 11-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  նոր պարբերությունով.

«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության Հայաստանի փրկարար ծառայության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության եւ Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին  թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:».

դ) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.

«12) մահվան դեպքում:».

ե) առաջին մասի նախավերջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

զ) երկրորդ մասը «պաշտոնին նշանակելու» բառերից հետո լրացնել «(ծառայության ընդունելու)» բառերով:

Հոդված 11. Օրենքի  49-րդ  հոդվածի առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
 
«Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու եւ սույն հոդվածի չորրորդ մասով նախատեսված դեպքերում:»:

Հոդված 12. Օրենքի 53-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության զորքերում սպայական կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) եւ կոչում է շնորհում պետական կառավարման մարմնի ղեկավարը կամ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից տրված լիազորությունների սահմաններում` Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններում ծառայողներին նշանակում (ծառայության ընդունում) եւ կոչում է շնորհում Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական եւ շարքային կազմի պաշտոններն ու կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:»:

Հոդված 13. Օրենքի 55-րդ հոդվածում`

ա) երկրորդ մասի երկրորդ պարբերության 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3)  «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի առաջին մասի «բ-ե» կետերով նախատեսված հիմքերով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելու դեպքում:».

բ) հինգերորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Ոuտիկանության ուuումնական հաuտատությունում իրականացվում է նաեւ հեռակա ուuուցում ոuտիկանության կրտuեր, միջին, ավագ եւ գլխավոր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մաuնակցում են մինչեւ 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:»:

Հոդված 14 . Օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Ոuտիկանության բժշկական հաuտատությունում ծառայությունն իրականացվում է Հայաuտանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող oրենքներին  (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) եւ այլ իրավական ակտերին համապատասխան:»:

Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։ 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.11.2006
ՀՕ-169