Armenian      
Ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈԻԹՅԱՆ ՕՐԵՆՔՈԻՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 24.10.2006
Հոդված 1.   «Հայաստանի  Հանրապետության  ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի   (11 ապրիլի 2005 թվականի,  ՀՕ-85-Ն, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածի 5-րդ մասի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «ուսումնական հաստատության»  բառերից հետո լրացնել «միջին, » բառով:

Հոդված 3. Օրենքի 44-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.11.2006
ՀՕ-170