Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Եկամտահարկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2006
Հոդված 1. «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-183) 6-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով՝

«Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ օտարված տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) վաճառքից ստացված եկամուտը հաշվարկվում է գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից ոչ պակաս չափով:»:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետը «եկամուտներից» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում՝ շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) մինչեւ տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան  500մ2 մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) 4-ից ավելի անհատական բնակելի տների քանակը գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

14.12.2006
ՀՕ-192