ՕՐԵՆՔԸ
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 28.11.2006
Հոդված 1.
«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66-Ն) 1-ին հոդվածում «15000 դրամ» բառերը փոխարինել «20000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «87 դրամ» բառերը փոխարինել «116 դրամ» բառերով, «97 դրամ» բառերը` «126 դրամ» բառերով, իսկ «145 դրամ» բառերը` «194 դրամ» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.12.2006
ՀՕ-200