ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 27.11.2006
Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (27 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ - 186) 19-րդ հոդվածի 17-րդ կետի 17.6-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«17.6. հանքային ջրերի յուրաքանչյուր հանքավայրի կամ հանքահորի` | ||
- արդյունաբերական (շշալցման) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 5 000-ապատիկի չափով |
|
- արդյունաբերական (ածխաթթու գազ ստանալու) նպատակով օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 500- ապատիկի չափով |
|
- բուժական (ռեկրեացիոն) նպատակներով օգտագործման (շահագործման) համար` տարեկան | բազային տուրքի 500- ապատիկի չափով»: |
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.12.2006
ՀՕ-198