ՕՐԵՆՔԸ
«ԱԳՐԱՐԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 27.11.2006
Հոդված 1.
«Ագրարային պետական տեսչությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (15 մայիսի 1996 թվականի, ՀՕ-63) 2-րդ հոդվածից հանել «գյուղատնտեսական նշանակության հողերի բերրիության եւ այլ օգտակար հատկությունների պահպանության ու վերականգնման, գյուղատնտեսական մթերքների ու արտադրանքի» բառերը:
Հոդված 2.
Ուժը կորցրած ճանաչել օրենքի 4-րդ հոդվածի «բ» կետը եւ 6-րդ հոդվածը:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է
մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.12.2006
ՀՕ-210