Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈԻՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 27.11.2006
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ՝ օրենսգիրք) 42-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը եւ առաջին մասը «սանիտարահիգիենիկ» բառից առաջ լրացնել «սանիտարական,» բառով.

բ) առաջին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչեւ հարյուրքսանապատիկի» բառերով.

գ) երկրորդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «քսանապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 421 -րդ հոդվածում՝

ա) վերնագրի եւ առաջին մասի «սանիտարական հսկողության մարմինների» բառերը փոխարինել «հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի» բառերով.

բ) առաջին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ տասնապատիկի» բառերը փոխարինել «տասնհինգապատիկից մինչեւ երեսնապատիկի» բառերով, իսկ «քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութսունապատիկից մինչեւ հարյուրհիսնապատիկի» բառերով.

գ) երկրորդ մասի սանկցիայում «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի» բառերով, իսկ «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերը փոխարինել «հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 43-րդ հոդվածում՝

ա) վերնագիրը եւ առաջին մասը «սանիտարահիգիենիկ» բառերից առաջ լրացնել «սանիտարական,» բառով.

բ) առաջին եւ երկրորդ մասերը «կանոնները» բառից հետո լրացնել «, հիգիենիկ նորմատիվները» բառերով.

գ) առաջին մասի սանկցիայում «եռապատիկից մինչեւ հնգապատիկի» բառերը փոխարինել «տասնապատիկից մինչեւ քսանապատիկի» բառերով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով.

դ) երկրորդ մասի սանկցիայում «հնգապատիկի» բառը փոխարինել «տասնհինգապատիկի» բառով, իսկ «երեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի» բառերը փոխարինել «հիսնապատիկից մինչեւ հարյուրապատիկի» բառերով:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 431 -րդ հոդվածով.

«Հոդված 431 . Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը, չսահմանված վայրում աղբ թափելը, աղբահանության համար անհրաժեշտ պայմաններ չապահովելը

Աղբահանության աշխատանքները ժամանակին չկազմակերպելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչեւ երեքհարյուրապատիկի չափով:

Չսահմանված եւ (կամ) չնախատեսված տեղերում ու վայրերում՝ աղբամուղերից, աղբահավաք խցերից, աղբարկղերից, աղբամաններից, աղբահավաք մեքենաներից, ինչպես նաեւ սահմանված կարգով կազմակերպվածեւ (կամ) նախատեսված աղբավայրերիցդուրսաղբ թափելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանվածնվազագույն աշխատավարձի քսանապատիկիցմինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձիերեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկիչափով:

Առանց աղբահանության պայմանագրի աղբը հեռացնելը (թափելը) կամ պայմանագրով սահմանված վայրից (տեղից) դուրս աղբը հեռացնել (թափելը) ՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանվածնվազագույն աշխատավարձի քսանապատիկիցմինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ քառասնապատիկից մինչեւ հարյուրապատիկի չափով:

Սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված խախտումը կրկին անգամ կատարելը մեկ տարվա ընթացքում՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձիերեսնապատիկից մինչեւ հիսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հարյուրապատիկից մինչեւ երկուհարյուրապատիկիչափով:»:

Հոդված 5. Օրենսգրքի 2191 -րդ հոդվածում՝

ա) առաջին մասը «1521 -րդ» թվից առաջ լրացնել «431 -րդ հոդվածի առաջին, երկրորդ մասերով եւ» բառերով.

բ) երկրորդ մասը «1521 -րդ» թվից առաջ լրացնել «431 -րդ հոդվածի երրորդ, չորրորդ, հինգերորդ եւ վեցերորդ մասերով նախատեսված իրավախախտումների վերաբերյալ գործերը,» բառերով:

Հոդված 6. Օրենսգրքի 236-րդ հոդվածը շարադրել հետեւյալխմբագրությամբ.

«Հոդված 236. Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմինը քննում է սույն օրենսգրքի 42-րդ, 421 -43-րդ հոդվածներով, 80-86-րդ հոդվածներով (եթե դրանք համարվում են մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ կանոնների եւ նորմերի խախտումներ) եւ87-րդ հոդվածով (պետական սանիտարական հսկողություն իրականացնող մարմիններիկարգադրագրերը չկատարելու համար) նախատեսված վարչական իրավախախտումներիվերաբերյալ գործերը, ինչպես նաեւ սույն օրենսգրքի152-րդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ սանիտարական նորմերի խախտման մասով:

Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային հսկողություն իրականացնող մարմնի անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերըքննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն՝

1) սանիտարական, սանիտարահիգիենիկ եւ սանիտարահակահամաճարա-կային կանոնների եւ նորմերի (բացի մթնոլորտային օդի պահպանության կանոններից եւ նորմերից), հիգիենիկ նորմատիվների եւ սույն օրենսգքրի 421 -րդ հոդվածով նախատեսված խախտումների համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) եւ նրա տեղակալները՝տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձիմինչեւ քառասնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երկուհարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ երեսնապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրքսանապատիկի չափով.

2) մթնոլորտային օդի պահպանության սանիտարահիգիենիկ նորմերը եւ կանոնները խախտելու համար՝

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանպետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության պետը (Հայաստանի Հանրապետության գլխավոր պետական սանիտարական բժիշկը) եւ նրա տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ քսանապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ հարյուրապատիկի չափով.

Հայաստանի Հանրապետության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության տարածքային մարմինների պետերը (գլխավոր պետական սանիտարական բժիշկները) եւ նրանց տեղակալները՝ տուգանք քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւ տասնհինգապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝սահմանված նվազագույն աշխատավարձի մինչեւհիսնապատիկի չափով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

19.12.2006
ՀՕ-227