Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Պաշտպանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 28.11.2006

Հոդված 1. «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (29 մայիսի 1997 թվականի, ՀՕ-120, այսուհետ՝ օրենք) 4-րդ հոդվածի առաջին նախադասությունը եւ «զ» կետը «գլխավոր» բառից առաջ լրացնել «գերագույն» բառով:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

ա) «ա» կետը «պաշտպանության» բառից հետո լրացնել «քաղաքականության» բառով.

բ) «ը» կետի «զինվորական կոչումների շնորհման կարգը եւ» բառերը հանել:

Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «Ռազմական դրության» բառերից հետո լրացնել «իրավական ռեժիմի» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

18.12.2006
ՀՕ-213