ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հոդված 168. Երեխայի առք ու վաճառքը
1. Երեխայի առք ու վաճառքը, եթե բացակայում են սույն օրենսգրքի 132-րդ եւ 1321 -րդ հոդվածներով նախատեսված հանցակազմերի հատկանիշները՝
պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով։
2. Նույն արարքը, որը կատարվել է՝
1) կազմակերպված խմբի կողմից,
2) երկու կամ ավելի երեխաների նկատմամբ,
3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,
4) պաշտոնեական դիրքն օգտագործելով,
5) կեղծ որդեգրում կատարելու միջոցով՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով։»։
Հոդված 2. Օրենսգրքի 200-րդ հոդվածում`
1) առաջին մասի`
ա) դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առեւտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթներ իրականացնող ծառայողին, միջնորդ դատավորին, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորին, աուդիտորին կամ փաստաբանին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝»,
բ) սանկցիան լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով.
2) երրորդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առեւտրային կամ այլ կազմակերպության կառավարչական գործառույթ իրականացնող ծառայողի, միջնորդ դատավորի, այդ թվում՝ օտարերկրյա պետության՝ միջնորդ դատարանի մասին օրենսդրությանը համապատասխան՝ գործառույթներ իրականացնող միջնորդ դատավորի, աուդիտորի կամ փաստաբանի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին գործողություններ կատարելու կամ չկատարելու համար՝»։
Հոդված 3. Օրենսգրքի 201-րդ հոդվածում՝
1) առաջին մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մարզիկներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցներին ու կազմակերպիչներին, ինչպես նաեւ հանդիսավոր առեւտրային մրցույթների կազմակերպիչներին ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամներին կաշառք տալը, այսինքն՝ ապօրինաբար այդ անձանց անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ որեւէ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝ այդ մրցումների կամ մրցույթների արդյունքների վրա ազդելու նպատակով՝».
2) երրորդ մասի դիսպոզիցիան շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Մարզիկների, մրցավարների, մարզիչների, թիմերի ղեկավարների կամ արհեստավարժ մարզամրցումների մյուս մասնակիցների ու կազմակերպիչների, ինչպես նաեւ հանդիսավոր առեւտրային մրցույթների կազմակերպիչների ու մրցանակաբաշխային հանձնաժողովի անդամների կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ այդ անձանց կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իրենց կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը՝»։
Հոդված 4 . Օրենսգրքի 263-րդ հոդվածի երկրորդ մասի դիսպոզիցիայի «անչափահասներին մասնակցելուն հարկադրելը» բառերը փոխարինել «անչափահասներին մասնակից դարձնելը» բառերով, իսկ նույն մասի դիսպոզիցիան «ներկայացնելը» բառից հետո լրացնել «կամ համակարգչային համակարգում կամ համակարգչային տվյալների պահպանման համակարգում մանկական պոռնոգրաֆիայի պահպանելը» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 311-րդ հոդվածում`
1) առաջին մասի դիսպոզիցիայի «Պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով կաշառք ստանալը,» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն ստանալը՝» բառերով.
2) հինգերորդ մասի առաջին պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 6. Օրենսգրքի 312-րդ հոդվածի առաջին մասի դիսպոզիցիայում «Պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ գույքային այլ օգուտի ձեւով կաշառք տալը» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձին կաշառք տալը, այսինքն՝ պաշտոնատար անձին անձամբ կամ միջնորդի միջոցով նրա կամ այլ անձի համար դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը՝» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 393-րդ հոդվածում՝
1) վերնագրի «Գենոցիդը» բառը փոխարինել «Ցեղասպանությունը» բառով.
2) դիսպոզիցիայի «Ազգային» բառը փոխարինել «Ցեղասպանությունը, այսինքն՝ ազգային,» բառերով, իսկ «(ցեղասպանությունը)» բառը հանել:
Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3971 -րդ հոդվածով.
«Հոդված 3971 . Ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված մյուս հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, դրանց հավանություն տալը կամ արդարացնելը
Համակարգչային համակարգի միջոցով հանրությանը նյութեր տարածելու կամ որեւէ այլ ձեւով մատչելի դարձնելու միջոցով ցեղասպանությունը եւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված սույն գլխի մյուս հոդվածներով նախատեսված հանցագործությունները հերքելը, մեղմացնելը, հավանություն տալը կամ արդարացնելը, եթե դա կատարվել է ռասայական պատկանելության, մաշկի գույնի, ազգային կամ էթնիկական ծագման կամ կրոնական պատկանելության հիման վրա՝ անձի կամ անձանց խմբի նկատմամբ ատելություն, խտրականություն կամ բռնություն հրահրելու նպատակով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։»։
Հոդված 9.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
27.12.2006
ՀՕ-256