Armenian      
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք*

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 05.12.2006

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության  օրենսգիրքը (6 դեկտեմբերի 1985 թվականի, այսուհետ` օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1371 -1374 -րդ  հոդվածներով.

«Հոդված1371 .  Ավտոմոբիլային տրանսպորտով միջազգային ուղեւորափոխադրումներ  իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող  պահանջները չկատարելը

Առանց միջազգային ճանապարհային թերթի (ուղեգրի), առանց համապատասխան թույլտվության փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրողների կողմից կաբոտաժային փոխադրումներ իրականացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցման կանոնները, սահմանված երթուղու ուղեգիծը, շարժման ռեժիմը խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

Միջազգային ոչ կանոնավոր (պատվերով) ուղեւորափոխադրումների իրականացման դեպքում պատվեր չձեւակերպելը, առանց ուղեւորների անվանացուցակի փոխադրումը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Միջազգային  փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցն առանց այն պետության տարբերանշանի, որտեղ տրանսպորտային միջոցը գրանցված է`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:

Կանոնավոր միջազգային ավտոբուսային փոխադրումների դեպքում անտոմս երթեւեկելը`

առաջացնում է տուգանքի նշանակում փոխադրողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Հոդված 1372 . Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը

Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից փոխադրումներին ներկայացվող պահանջները չկատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`  կանոնավոր ուղեւորափոխադրումների դեպքում`

ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափով,

միջքաղաքային փոխադրումների երթի սպասարկման համար ավտոբուսի մատուցումն ուշացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

ներքաղաքային եւ մերձքաղաքային փոխադրումների երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով,

միջքաղաքային երթերը ձախողելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

առանց երթուղային թերթիկի ուղեւորափոխադրում կատարելը, ավտովարորդի առողջական վիճակի կամ ավտոտրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակի նախաուղերթային զննման մասին երթուղային թերթիկում նշումներ չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

կազմակերպության կողմից ավտովարորդների աշխատանքի կամ հանգստի ռեժիմը խախտելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

կազմակերպության կամ ֆիզիկական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի կողմից առանց փոխադրումների կազմակերպման լիցենզիայի փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

չվացուցակով նախատեսված սկզբնակետի կամ վերջնակետի խախտումներով փոխադրումներ իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով,

կանոնավոր փոխադրումների երթուղիները սպասարկող կազմակերպության կողմից մրցույթով չթույլատրված ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով,

կանոնավոր ուղեւորափոխադրումների երթուղիներով այլ փոխադրողների կողմից ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրում իրականացնելը` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով,

օրենքով սահմանված փոխադրման այլ պահանջները չկատարելը` սահմանված նվազագույն աշխատավարձի չափից մինչեւ սահմանված նվազագույն աշխատավարձի կրկնապատիկի չափով:

Առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով, տարբերանշանների, մարդատար տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:

Ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում`

ֆիզիկական անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով,

իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի նկատմամբ‘ սահմանված նվազագույն  աշխատավարձի քսանապատիկի չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:

Հոդված 1373 . Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը

Չթույլատրված անձանց քարշակներով (լոկոմոտիվներով) երթեւեկելը, չվացուցակով չնախատեսված տեղերում (այդ թվում` ուղեւորների պահանջով) գնացքը կանգնեցնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից մինչեւ քառասնապատիկի չափով:

Հոդված 1374 . Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին օրենսդրության պահանջները խախտելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի  հարյուրապատիկի  չափով:

Սույն հոդվածով նախատեսված խախտումները, որի համար արդեն կիրառվել է վարչական տույժ, մեկ տարվա ընթացքում կրկին անգամ կատարելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ խախտման համար նախատեսված առավելագույն տուգանքի կրկնապատիկի չափով:»:

Հոդված 2.  Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 24413-րդ  հոդվածով.

«Հոդված 24413 . Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը քննում է սույն օրենսգրքի 1371 -1374 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ  գործերը:

Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու եւ վարչական տույժեր նշանակելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության տրանսպորտային տեսչության պետը:»:

Հոդված 3.   Ուժը կորցրած ճանաչել  օրենսգրքի 120-րդ եւ 228-րդ հոդվածները: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

21.12.2006
ՀՕ-237