ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 փետրվարի 2002 թվականի, ՀՕ-308) 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի «Ազգային ժողովի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության» բառերով:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժէ» կետից հանել «Վերահսկիչ պալատի նախագահի,» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 86-րդ հոդվածի առաջին մասը:
Հոդված 4. Օրենքի 100-րդ հոդվածի 8-րդ մասը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«8. Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրում փոփոխություններ կամ լրացումներ չեն կատարվում:»:
Հոդված 5. Օրենքի 101-րդ հոդվածում`
ա)երկրորդ մասը լրացնել «եւ ավարտվում է եզրափակիչ ելույթներով` առանց որեւէ փաստաթուղթ ընդունելու» բառերով.
բ) ուժը կորցրած ճանաչել հինգերորդ եւ վեցերորդ մասերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
09.01.2007
ՀՕ-12