Armenian      
Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006

Հոդված 1 . «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 16-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասերով `

«Կենտրոնական բանկի տարեկան հաշվետվությունը վերստուգվում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի կողմից, որը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին ներկայացնում է եզրակացություն:

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատն իրականացնում է վերահսկողություն Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եւ պետական պարտքի սպասարկման մասով Կենտրոնական բանկի գործունեության նկատմամբ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի դեկտեմբերի 25-ի օրենքն ուժի մեջ մտնելու օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

09.01.2007
ՀՕ-7