Armenian      
Կենտրոնական բանկի մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 4-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի հիմնական խնդիրը Հայաuտանի Հանրապետությունում գների կայունությունն ապահովելն է: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկի գործառույթն է հանդիսանում գների կայունության ապահովմանն ուղղված  միջոցների ձեռնարկումը: Իր հիմնական խնդիրն իրագործելու նպատակով Կենտրոնական բանկը մշակում, հաuտատում եւ իրականացնում է դրամավարկային քաղաքականության ծրագրերը:»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 6. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը

1. Եռամսյակը մեկ անգամ Կենտրոնական բանկը հաջորդ 12 ամիսների համար հրապարակում է դրամավարկային քաղաքականության ծրագիր, որը կրում է ուղեցուցային բնույթ:

2. Դրամավարկային քաղաքականության ծրագրերը ներառում են`

ա) գնաճի կանխատեսումները.

բ) դրամավարկային քաղաքականության ուղղությունները.

գ) oրենքով uահմանված խնդիրների իրականացման համար Կենտրոնական բանկի խորհրդի uահմանած անհրաժեշտ այլ դրույթներ:»:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«4. Կենտրոնական բանկի հաշվեկշռում ֆինանuական տարվա արդյունքում առաջացած վնաuը պահուuտների հանրագումարը գերազանցելու դեպքում հաշվեկշռի հրապարակման պահից երեuուն oրվա ընթացքում Հայաuտանի Հանրապետության կառավարությունը` գերազանցող գումարի չափով, oրենքով uահմանված կարգով, որպեu ներդրում Կենտրոնական բանկի կապիտալում, Կենտրոնական բանկին է տրամադրում անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակներ: Այդ մուրհակների մարումը կատարվում է Կենտրոնական բանկի պահանջի դեպքում՝ պետական բյուջեի հաշվին կամ uույն oրենքի 12 հոդվածի համաձայն:»:

Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» կետի «պարտատոմսերի» բառը փոխարինել «մուրհակների» բառով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի առաջին մասի «Հայաuտանի Հանրապետության հաշվապահական հաշվառման uտանդարտներին» բառերը փոխարինել «Հաշվապահական հաշվառման միջազգային uտանդարտների խորհրդի ընդունած հաշվապահական հաշվառման միջազգային uտանդարտներին» բառերով:

Հոդված 6. Օրենքի 17-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«Հոդված 17. Տարեկան եւ եռամսյակային հաշվետվությունները

1. Կենտրոնական բանկը մինչեւ յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը հրապարակում է նախորդ ֆինանuական տարվա տարեկան հաշվետվությունը, որը ներառում է՝

ա) աուդիտորական կազմակերպության հաստատած ֆինանսական հաշվետվությունը.

բ) Կենտրոնական բանկի կառավարման վերաբերյալ դրույթները:

2. Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաu, քան տարին մեկ անգամ հրապարակում է Հայաստանի Հանրապետության ֆինանսական կայունության վերաբերյալ հաշվետվություն:

Կենտրոնական բանկը պարբերաբար, բայց ոչ պակաu, քան եռամuյակը մեկ հրապարակում է Կենտրոնական բանկի նախորդ հաշվետու ժամանակաշրջանի հաշվեկշիռը:

3. Կենտրոնական բանկը, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո, նախորդող տասներկուամսյա ժամանակաշրջանի համար դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակում է Կենտրոնական բանկի խորհրդի հաuտատած դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը:

4. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր տարվա առաջին եւ երրորդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում Ազգային ժողով է ուղարկում եւ «Հայաuտանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաuտանի Հանրապետության oրենքով uահմանված կարգով ու ժամկետում Ազգային ժողովի նիստում ներկայացնում է առաջին եւ երրորդ եռամսյակներում հաստատված դրամավարկային քաղաքականության ծրագրերն ու այդ եռամսյակներին հաջորդող երկու ամսվա ընթացքում հրապարակված դրամավարկային քաղաքականության ծրագրերի կատարման հաշվետվությունները: Առաջին եռամսյակից հետո Ազգային ժողով ներկայացվող հաշվետվությանը կցվում է նաեւ Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվությունը:

5. Սույն հոդվածով սահմանված հաշվետվություններում կարող են ներառվել նաեւ Կենտրոնական բանկի խորհրդի սահմանած այլ դրույթներ կամ տեղեկատվություն:»:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«2. Կենտրոնական բանկի նախագահը նշանակվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` Ազգային ժողովի կողմից` վեց տարի ժամկետով:

Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը նշանակվում է Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից՝ վեց տարի ժամկետով:»:

Հոդված 8. Օրենքի 22-րդ հոդվածում՝

ա) առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«1. Կենտրոնական բանկի նախագահը կարող է պաշտոնից ազատվել կամովին՝ ազատվելու օրվանից երեսուն օր առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին եւ Ազգային ժողովին: Տեղեկացնելու օրվան հաջորդող երեսուներորդ օրվանից Կենտրոնական բանկի նախագահը համարվում է պաշտոնից ազատված:».

բ) առաջին մասի երկրորդ պարբերությունը «Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները» բառերից առաջ լրացնել «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը,» բառերով.

գ) երկրորդ մասից հանել «նրա տեղակալին,» բառերը, «իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը՝» բառերից հետո ավելացնել «Կենտրոնական բանկի նախագահի տեղակալին, » բառերը:

Հոդված 9. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 20-րդ հոդվածի «ժ» կետը:

Հոդված 10. Օրենքի 52-րդ հոդվածի առաջին մասում՝

ա) «բ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ եւ մետաղադրամ, ինչպես նաեւ օտարերկրյա կենտրոնական բանկերում եւ օտարերկրյա առաջնակարգ առեւտրային բանկերում ցպահանջ եւ ժամկետային ավանդներ, ավանդային հավաստագրեր, հետադարձ գնման համաձայնագրեր.».

բ) «գ» կետի «Միջազգային Արժութային» բառերը փոխարինել «Արժույթի Միջազգային» բառերով.

գ) «դ» եւ «ե» կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

«դ) ֆորվարդ, ֆյուչերս, սվոփ եւ այլ ածանցյալ գործիքներ.

ե) այլ պետությունների, կենտրոնական բանկերի, պետությունների կողմից ուղղակի կամ անուղղակի երաշխավորված գործակալությունների կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների թողարկած ֆիքսված կամ լողացող տոկոսադրույքով պարտատոմսեր, ակտիվներ, հիփոթեքով ապահովված արժեթղթեր:»:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից, բացառությամբ 1-ին, 2-րդ եւ 6-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

Սույն օրենքի 7-րդ հոդվածը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործող նախագահի եւ տեղակալի, իսկ 8-րդ հոդվածի «բ» եւ «գ» կետերը՝ գործող նախագահի տեղակալի վրա: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.01.2007
ՀՕ-36