Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Զինվորական ծառայություն անցնելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 22.12.2006
Հոդված 1.  «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-380-Ն) 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետը «որոշման կայացվելը» բառերից հետո լրացնել «, իսկ զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում վեց ամսից ոչ ավելի, բացառությամբ ռազմաուսումնական հաստատություններ ավարտած զինծառայողների, որոնց պայմանագրով նախատեսված ծառայության ժամկետը չի ավարտվել» բառերով:

Հոդված 2. Օրենքի 51-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11-րդ կետով.

«11) սույն օրենքի 21-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով նախատեսված` զինծառայողի հետախուզման մեջ գտնվելու դեպքում` կադրերի տրամադրության տակ թողնելու առավելագույն ժամկետը լրանալու կապակցությամբ:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից։



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2007
ՀՕ-27