ՕՐԵՆՔԸ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ա) երրորդ կետի «12-ապատիկի» բառը փոխարինել «5-ապատիկի» բառով.
բ) ութերորդ կետում կատարել հետեւյալ փոփոխությունները.
1) «բ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«բ) Հայաստանի Հանրապետությունում մշտական կացության կարգավիճակ, մշտական կացության քարտ տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար | բազային տուրքի 140-ապատիկի չափով», |
2) «գ» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գ) Հայաստանի Հանրապետությունում հատուկ կացության կարգավիճակ, հատուկ անձնագիր տալու, ինչպես նաեւ հաշվառելու համար | բազային տուրքի 150-ապատիկի չափով», |
3) «ե» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«ե) մշտական կացության քարտը փոխելու համար | բազային տուրքի 20-ապատիկի չափով», |
4) ուժը կորցրած ճանաչել «զ» ենթակետը,
5) «է» ենթակետի «սովորական» բառը փոխարինել «մշտական» բառով.
գ) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«9. Օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագիր տալու համար`
ա) Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար | |
բ) Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի բազմակի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար | |
գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար | |
դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական մուտքի արտոնագիր տալու համար | |
ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար | |
զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար |
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի երրորդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրեր ձեւակերպելու համար
ա) Հայաստանի Հանրապետության այցելության մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր ժամկետով գտնվելու իրավունքով) տալու համար | |
բ) Հայաստանի Հանրապետության այցելության բազմակի մուտքի արտոնագիր (մինչեւ 120 օր գտնվելու իրավունքով եւ մինչեւ մեկ տարի վավերականության ժամկետով) տալու համար | |
գ) Հայաստանի Հանրապետության պաշտոնական մուտքի համար արտոնագիր տալու համար | |
դ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական արտոնագիր տալու համար | |
ե) Հայաստանի Հանրապետություն մեկ մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար | |
զ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր (մեկ տարի վավերականության) տալու համար |
Հոդված 3. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ հոդվածով.
«Հոդված 14.1. Օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրի ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքի դրույքաչափերը
Մուտքի արտոնագրի երկարաձգման յուրաքանչյուր օրվա համար գանձվում է պետական տուրք` բազային տուրքի 50 տոկոսի չափով:»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 26-րդ հոդվածի առաջին կետի «դ», «ե» եւ երկրորդ կետի «բ» եւ «գ» ենթակետերը:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի երրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Օտարերկրյա պետություններում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինների իրականացրած գործողությունների եւ մատուցված ծառայությունների համար գանձված պետական տուրքի գումարները համապատասխան գործողություններ կատարող կամ ծառայություններ մատուցող մարմինները բանկ են մուծում (բյուջե փոխանցում) համապատասխան գործողությունների կատարման, ծառայությունների մատուցման հաջորդող ամսվա առաջին երկու բանկային օրվա ընթացքում:»:
Հոդված 6. Օրենքի 36-րդ հոդվածում`
ա) երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում Հայաստանի Հանրապետության մուտքի վիզայի տրամադրման համար պետական տուրքերը կարող են վճարվել արտարժույթով:».
բ) ավելացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս իրականացվող ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքերը արտարժույթով գանձելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի տրամադրած նախորդ տարվա հաշվարկային միջին տարեկան փոխարժեքը:»:
Հոդված 7.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.01.2007
ՀՕ-49