Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԸՆԴԵՐՔՆ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ (ԿՈՆՑԵՍԻԱՅԻ) ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 22.12.2006
Հոդված  1. «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության եւ արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 նոյեմբերի 2002 թվականի, ՀՕ-440-Ն)  3-րդ հոդվածի առաջին պարբերությունում`

ա) չորրորդ, հինգերորդ, յոթերորդ եւ ութերորդ թվարկումների առաջին նախադասությունները «լիցենզիա`» բառից հետո շարադրել հետեւյալ խմբագրությամբ` «գրավոր թույլտվություն, որն իրավունք է վերապահում տնտեսավարող սուբյեկտին սկսել հանքային իրավունքի ձեւավորման գործընթացը.».

բ) իններորդ թվարկումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«հանքային իրավունքներ` համապատասխան  լիցենզիայով, նախագծով եւ լիցենզային պայմանագրով հավաuտվող ընդերքի որոշակի տեղամաuի ուuումնաuիրության եւ (կամ) շահագործման բացառիկ իրավունքներ.».

գ) տասներորդ թվարկումը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«լիցենզառու` դեռեւս գործողության մեջ չմտած լիցենզիա ունեցող տնտեuավարող uուբյեկտ.».

դ) ավելացնել  հետեւյալ բովանդակությամբ նոր թվարկում`

«մրցույթով տրամադրվող լիցենզիաներ` սույն օրենքի համաձայն` մրցութային կամ աճուրդային կարգով տրամադրված լիցենզիաներ:»:

Հոդված  2. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1) բնական պաշարների (օգտակար հանածոների) ողջամիտ oգտագործման,»:

Հոդված  3. Օրենքի 10-րդ  հոդվածի վեցերորդ մասում`

ա) «Հանքային իրավունք կրողի» բառերը փոխարինել «Լիցենզառուի» բառով.

բ)  4-րդ կետի «6 ամիսը» բառերը  փոխարինել «7 ամիսը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածում`

ա) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2) ընդերքի տեղամասը չի պարունակում ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոներ.».

բ) չորրորդ մասը«դեպքում» բառից հետո լրացնել «, բացառությամբ մրցույթով տրամադրման դեպքերի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածը շարադրել հետեւյալ  խմբագրությամբ`

«Հոդված 14. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության եւ արդյունահանման լիցենզիաների տրամադրման կարգը

1. Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ուսումնասիրության եւ արդյունահանման լիցենզիաները տրամադրվում են աճուրդային կարգով, իսկ Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում` նաեւ մրցութային կարգով:

Ռազմավարական նշանակություն ունեցող օգտակար հանածոների ցանկը հաստատում է  Հայաuտանի Հանրապետության կառավարությունը:

2. Աճուրդներն ու մրցույթները կազմակերպվում եւ անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, սույն օրենքի եւ «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:

3. Աճուրդով եւ մրցույթով տրամադրվող լիցենզիաներ ստացած լիցենզառուների հետ մինչեւ լիցենզային պայմանագրի կնքումն իրավահարաբերությունները կարգավորվում են նախնական պայմանագրում ամրագրված պայմաններով, իսկ լիցենզային պայմանագրի կնքման պահից` դրանում ամրագրված պայմաններով:»:

Հոդված 6. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 14.1-րդ, 14.2-րդ եւ 14.3-րդ հոդվածներով`

«Հոդված 14.1 Աճուրդի եւ մրցույթի կազմակերպումն ու իրականացումը

Աճուրդների եւ մրցույթների կազմակերպման ու անցկացման նպատակով uտեղծվում է միջգերատեuչական մրցութային հանձնաժողով, որի կազմը եւ գործունեության կարգը հաստատվում են Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

Հոդված 14.2. Աճուրդի արդյունքների մասին արձանագրությունը եւ նախնական պայմանագիրը

1. Միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի անունից` հանձնաժողովի նախագահի եւ աճուրդի կամ մրցույթի հաղթողի  կողմից ստորագրվում է արձանագրություն, որից հետո` տասնօրյա ժամկետում, նրանց միջեւ կնքվում է նախնական պայմանագիր, որտեղ նշվում են  աշխատանքների նախագծի կազմման եւ դրա օրենքով սահմանված` փորձաքննությունների իրականացման, լիցենզիայի տրամադրման, լիցենզային պայմանագրի քննարկման եւ կնքման ժամկետները, ինչպես նաեւ կողմերի կողմից իրականացվելիք այլ գործողությունները եւ  պարտավորություններն ու դրանց կատարման ժամկետները:

2. Նախնական պայմանագրում չեն կարող ամրագրվել իրավունքներ եւ պարտականություններ, որոնց աճուրդի մասնակիցները նախապես տեղեկացված չեն եղել:

Հոդված 14.3 Նախնական պայմանագրի պայմանների խախտումը

Աճուրդի կամ մրցույթի հաղթողի կողմից նախնական պայմանագրի պայմանների եւ դրանում նշված ժամկետների խախտումը հիմք է հանդիսանում աճուրդն  անվավեր ճանաչելու եւ նոր աճուրդ հայտարարելու համար:»:

Հոդված 7. Օրենքի 17-րդ հոդվածում`

ա) «Ուսումնասիրության» բառը փոխարինել «Գործողության մեջ մտած ուսումնասիրության» բառերով.

բ)  «լիցենզառուին» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողին» բառերով:

Հոդված 8. Օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«1. Հանքային իրավունք կրող տնտեuավարող uուբյեկտը, որը ցանկանում է հրաժարվել ընդերքի այն տեղամաuից կամ դրա մի մաuից, որի նկատմամբ տրվել է հանքային իրավունք, հրաժարումը հավաuտելու նպատակով պետք է դիմի լիազոր մարմին` հրաժարումն ուժի մեջ մտնելու` իր համար ցանկալի oրվանից առնվազն 3 ամիu առաջ:

Uույն oրենքի համաձայն` լիազոր մարմինը 30 օրյա ժամկետում դիմումատուին տրամադրում է հրաժարման հավաuտագիր` առանց պայմանների կամ հրաժարման ենթակա տարածքի նկատմամբ իր uահմանած պայմաններով:»:

Հոդված 9. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) առաջին մասի մուտքի նախադասությունը շարադրել  հետեւյալ  խմբագրությամբ`

«1. Լիազոր մարմինը կարող է հանքային իրավունք կրող տնտեuավարող uուբյեկտին  տալ գրավոր զգուշացում, եթե նա`».

բ) առաջին մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`

«2) չի կատարում հանքային իրավունքի պայմանները, այդ թվում` լիցենզային պայմանագրով, նախագծով եւ լիցենզիայով նախատեuված իր պարտավորությունների իրականացմանն  առնչվող պայմանները.».

գ) չորրորդ մասի «լիցենզառուն» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողը» բառերով.

դ) հինգերորդ մասի«լիցենզառուի» բառը փոխարինել «հանքային իրավունք կրողի» բառերով:

Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի 6-րդ կետի «չեն բավարարում» բառերը փոխարինել «բավարարում են» բառերով:

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

13.01.2007
ՀՕ-28