ՕՐԵՆՔԸ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ընդունվել է 25.12.2006
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-69) 49-րդ հոդվածի երկրորդ մասի «բ» եւ «գ» կետերը «դիլերների» բառից հետո լրացնել «-բրոքերների» բառով:
Հոդված 2. Օրենքի ամբողջ տեքստում «մետաղադրամ» բառը եւ դրա համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «մետաղադրամ (այդ թվում՝ հուշադրամ)» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
16.01.2007
ՀՕ-44