Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006
Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիuի 2001 թվականի, ՀO-193) 43-րդ  հոդվածի երկրորդ մասի «4. Արժութային կարգավորման բնագավառ» բաժնի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
 
«1. Արտարժույթի դիլերային-բրոքերային առուվաճառք   ԿԲ   Բ   -    -   -   Ո   Հ   Վ»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտարժույթի դիլերային առուվաճառքի լիցենզիա ստացած անձանց լիցենզիաները վերաձեւակերպվում են սույն օրենքին համապատասխան: Լիցենզիաների վերաձեւակերպման համար պետական տուրք չի գանձվում:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման oրվանից վեց ամիu հետո:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

16.01.2007
ՀՕ-43