Armenian   Russian    
Լիցենզավորման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (30 մայիսի 2001 թվականի, ՀՕ-193) 43-րդ հոդվածի երկրորդ մասով հաստատված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «18. Գործունեության այլ բնագավառներ» բաժնի 3-րդ կետում «անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով» բառերը փոխարինել «սնանկության» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելն անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարչի լիցենզիա ստացած անձինք uույն oրենքն ուժի մեջ մտնելու պահից համարվում են սնանկության կառավարչի գործունեության լիցենզիա ունեցողներ:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.01.2007
ՀՕ-53