ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (5 մայիuի 1998 թվականի) 28-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«3. Քաղաքացուն դատարանով սնանկ ճանաչելու դեպքում պարտատերերի պահանջների բավարարման կարգը եւ դադարման հիմքերը, ինչպես նաեւպարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:»:
Հոդված 2. Օրենսգրքի 71-րդ հոդվածի երկրորդ պարբերության «հիմքերը եւ կարգը» բառերը փոխարինել «հիմքերը, կարգը, ինչպես նաեւ սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները» բառերով:
Հոդված 3 . Օրենսգրքի 1190-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա սույն բաժնի գլուխներում նախատեսված՝ ժառանգի (ենթաժառանգի) իրավունքների ծավալն ու իրականացման կարգը սահմանվում են սնանկության հարաբերությունները կարգավորող օրենքով:»:
Հոդված 4 . Օրենսգրքի 1225-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ7-րդ կետով՝
«7. Եթե ժառանգն օրենքով սահմանված կարգով սնանկ է ճանաչվել, ապա նրա կողմից ժառանգությունը չընդունելը չի համարվում ժառանգությունից հրաժարում:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
22.01.2007
ՀՕ-54