Armenian      
Դատական ակտերի հարկադիր կատարման մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 25.12.2006
Հոդված 1.  «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (5 մայիսի 1998 թվականի, ՀՕ-221, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածի առաջին մասում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի առաջին մասում`

ա) 3-րդ եւ 4-րդ կետերի «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով.

բ) 5-րդ կետից հանել  «կամ այլ միջազգային միջնորդ դատարանի`» բառերը:

Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ եւ 3-րդ կետերում «միջնորդ դատարանների» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալների» բառերով:

Հոդված 4. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) վերնագրի «Միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «Արբիտրաժային տրիբունալի» բառերով.

բ) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արբիտրաժային տրիբունալի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթը տալիu է Հայաստանի Հանրապետության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը:».

գ) երրորդ մասի «Միջնորդ դատարանների եւ միջնորդ դատավարության մասին» բառերը փոխարինել «Առեւտրային արբիտրաժի մասին» բառերով.

դ) չորրորդ մասի «միջնորդ դատարանի» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալի» բառերով, իսկ «կամ միջազգային միջնորդ այլ դատարանի» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 23-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետում «միջնորդ դատարանը» բառերը փոխարինել «արբիտրաժային տրիբունալը» բառերով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

22.01.2007
ՀՕ-69