Armenian      
Առեւտրի եւ ծառայությունների մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 07.02.2007
Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (24 նոյեմբերի 2004 թվականի, ՀՕ-134-Ն) 19-րդ հոդվածի  3-րդ մասը շարադրել  հետեւյալ խմբագրությամբ`

«3. Սույն օրենքի 12-րդ հոդվածի 6-րդ մասով եւ 15-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջների կատարումը`

ա) 2008 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Երեւանում եւ մարզկենտրոններում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար.

բ) 2010 թվականի հուլիսի 1-ից պարտադիր է Հայաստանի Հանրապետության մնացած ողջ տարածքում գործող հանրային սննդի եւ կենցաղային ծառայությունների աշխատողների համար:

Սույն մասի պահանջների կատարման ապահովման միջոցառումների ցանկը եւ ժամանակացույցը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

27.02.2007
ՀՕ-71