Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Զինապարտության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆԱՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007
Հոդված 1. «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (16 սեպտեմբերի 1998 թվականի, ՀՕ-250) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  31 -րդ հոդվածով.

«Հոդված  31 .  Երկքաղաքացիների զինապարտությունը

1. Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ընդունած այլ պետության քաղաքացին   ազատվում է  պարտադիր զինվորական ծառայությունից, եթե մինչեւ Հայաստանի Հանրապետության  քաղաքացիություն ընդունելը ոչ պակաս, քան 12 ամիս ծառայել է այլ պետության զինված ուժերում կամ այլ պետությունում ոչ պակաս, քան 18 ամիս անցել է այլընտրանքային զինվորական ծառայություն, բացառությամբ Հայաստանի Հանրապետության  կառավարության սահմանած պետությունների:

2. Այլ պետության քաղաքացիություն ընդունած Հայաստանի Հանրապետության  քաղաքացին չի ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից, անկախ այն հանգամանքից`  ծառայել է նա այլ պետությունում, թե ոչ:

3. Երկքաղաքացին չի ազատվում զորահավաքից եւ վարժական հավաքից:»:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

06.03.2007
ՀՕ-76