Armenian   Russian    
Քրեական օրենսգիրք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007

Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (18 ապրիլի 2003 թվականի)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3141 -րդ հոդվածով.

«Հոդված 3141 . Այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը

Այլ պետության քաղաքացիություն  ընդունելու կամ ստանալու դեպքում  օրենքով սահմանված ժամկետում Հայաuտանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին չհայտնելը Հայաuտանի Հանրապետության այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնելու, որն զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի կողմից, որը, օրենքի համաձայն, չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը հինգ տարի ժամկետով կամ առանց դրա:»: 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

06.03.2007
ՀՕ-77