Armenian   Russian    
Ոստիկանության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.02.2007

Հոդված 1. «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (16 ապրիլի 2001 թվականի, ՀՕ-177, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության համակարգը բաղկացած է ոստիկանությունից, ոստիկանության ենթակայության տակ գտնվող  պետական ոչ առեւտրային կազմակերպություններից եւ հիմնարկներից:»:

Հոդված 2.   Օրենքի  13-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Ոստիկանության պարտականությունները ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելիս

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ոuտիկանությունը պարտավոր է`

1) իրականացնել պետական  վերահuկողություն`

ա) ճանապարհային երթեւեկության կանոնների եւ տեխնիկական նորմերի պահանջների պահպանման նկատմամբ,

բ) ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեuված տրանuպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործման ընթացքում դրանց տեխնիկական վիճակի եւ կահավորման անվտանգության ապահովման նկատմամբ.

2) կարգավորել ճանապարհային երթեւեկությունը.

3) օրենսդրությամբ սահմանված դեպքերում իրականացնել տրանսպորտային միջոցների ուղեկցում.

4) իր իրավասության սահմաններում իրականացնել ընդհանուր oգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելու համար նախատեuված տրանuպորտային միջոցների եւ դրանց կցորդների պետական հաշվառում.

5) ընդունել վարորդական վկայական ստանալու քննություններ եւ տալ տրանսպորտային միջոցներ վարելու ազգային  վկայականներ.

6) տալ տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վկայականներ.

7) իրականացնել ճանապարհատրանսպորտային պատահարների եւ ճանապարհային երթեւեկության բնագավառում վարչական իրավախախտումների պետական հաշվառում:»:

Հոդված 3. Օրենքի 19-րդ հոդվածում`

ա) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) քաղաքացիներից, պաշտոնատար անձանցից, կազմակերպություններից պահանջելու եւ ստանալու անհրաժեշտ բացատրություններ, տվյալներ, տեղեկանքներ, փաստաթղթեր եւ (կամ) դրանց պատճեններ.».

բ) 4-րդ մասը «արագությունը» բառից հետո լրացնել «կամ վարորդի ոչ սթափ լինելը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասում`

ա) 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2) օրենքով սահմանված դեպքերում եւ կարգով արգելել տրանսպորտային միջոցների եւ դրանց կցորդների շահագործումը.».

բ) 4-րդ կետից հանել «կամ դրանից օգտվելու» բառերը.

գ) 5-րդ կետը «գտնվող» բառից հետո  լրացնել «ինչպես նաեւ մարդու կյանքին կամ առողջությանը պատճառած ճանապարհատրանսպորտային պատահարի առաջացման պատճառ հանդիսացած կամ դրան մասնակից» բառերով:

Հոդված 5. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածը «ստացվող» բառից հետո լրացնել    «,արտաբյուջետային ֆոնդի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածը «ստացվող» բառից հետո լրացնել «արտաբյուջետային ֆոնդի» բառերով:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

Հոդված 9. Մինչեւ տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննման գործունեության լիցենզիա տրամադրելը տվյալ վարչական տարածքում տրանսպորտային միջոցների, դրանց կցորդների պետական տեխնիկական զննումն իրականացնում է ոստիկանությունը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

05.03.2007
ՀՕ-74