ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի2006 թվականի, ՀՕ-159-Ն, այսուհետ` օրենք ) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «դատական դեպարտամենտի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հիմնադրի որոշումներով» բառերով:
Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«Դատական դեպարտամենտի ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով:»:
Հոդված 3 . Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «եթե» բառից առաջ լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «1-ին» բառը:
Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`
ա) 5-րդ մասի 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.
«8. Մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը դատական ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաեւ աշխատանքային ստաժի հետեւյալ չափանիշները.
1) դատական ծառայության գլխավոր պաշտոններ` երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
2) դատական ծառայության առաջատար պաշտոններ` մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`
ա) վերնագիրը «նշանակումը» բառից հետո լրացնել «եւ ազատումը» բառերով.
բ) 3-րդ մասի 2-րդ կետը «կենտրոնական» բառից առաջ լրացնել «ղեկավարի տեղակալներին, դատական դեպարտամենտի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածում`
ա) 4-րդ կետի «էթիկայի նորմերի» բառերը փոխարինել «վարքագծի կանոնների» բառերով.
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ կետերով.
«8) լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատական ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն.
9) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:»:
Հոդված 9.
Օրենքի 46-րդ հոդվածը «աստիճանները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով:
Հոդված 10.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15.03.2007
ՀՕ-96