Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian   Russian    
Դատական ծառայության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 21.02.2007

Հոդված 1. «Դատական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 հուլիսի2006 թվականի, ՀՕ-159-Ն, այսուհետ` օրենք ) 2-րդ հոդվածի 2-րդ մասում «դատական դեպարտամենտի կանոնադրությամբ» բառերը փոխարինել «հիմնադրի որոշումներով» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Դատական դեպարտամենտի ղեկավարը նշանակվում է հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 3 . Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը «եթե» բառից առաջ լրացնել «բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասից հանել «1-ին» բառը:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում`

ա) 5-րդ մասի 2-րդ կետում «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մասով.

«8. Մինչեւ 2010 թվականի հունվարի 1-ը դատական ծառայության պաշտոնների անձնագրերը ներառում են նաեւ աշխատանքային ստաժի հետեւյալ չափանիշները.

1) դատական ծառայության գլխավոր պաշտոններ` երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.

2) դատական ծառայության առաջատար պաշտոններ` մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:»:

Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածում`

ա) վերնագիրը «նշանակումը» բառից հետո լրացնել «եւ ազատումը» բառերով.

բ) 3-րդ մասի 2-րդ կետը «կենտրոնական» բառից առաջ լրացնել «ղեկավարի տեղակալներին, դատական դեպարտամենտի» բառերով:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածում`

ա) 4-րդ կետի «էթիկայի նորմերի» բառերը փոխարինել «վարքագծի կանոնների» բառերով.

բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ եւ 9-րդ կետերով.

«8) լինել որեւէ կուսակցության անդամ կամ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Դատական ծառայողը ցանկացած հանգամանքներում պարտավոր է դրսեւորել քաղաքական զսպվածություն եւ չեզոքություն.

9) համատեղ աշխատել մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձանց (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր եւ քույր) հետ, եթե նրանց ծառայությունը կապված է միմյանց նկատմամբ անմիջական ենթակայության կամ վերահսկողության հետ:»:

Հոդված 9. Օրենքի 46-րդ հոդվածը «աստիճանները» բառից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության դատական ծառայության 1-ին եւ 2-րդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճանի,» բառերով:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

15.03.2007
ՀՕ-96