ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱՐԱՆԱԿԱԶՄՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Դատարանակազմության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (18 հունիսի 1998 թվականի, ՀՕ-233, այսուհետ` օրենք) 12-րդ հոդվածում`
ա) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 12. Դատական պրակտիկայի ամփոփումը եւ դատական ակտերի կատարումը».
բ) առաջին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) հայտ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին դատական վիճակագրական տվյալներ ստանալու նպատակով.»:
Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածում`
ա) երկրորդ մասի «վճռաբեկ բողոք բերելու համար uահմանված ժամկետն անցնելուց հետո» բառերը փոխարինել «քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված կարգով» բառերով.
բ) երրորդ մասի 1-ին կետից հանել «գործերով» բառը.
գ) երրորդ մասի 3-րդ կետից հանել «եւ զինվորական գործերով» բառերը:
Հոդված 3. Օրենքի 23-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով.
«4.1) օրենքով սահմանված կարգով հավատարմագրում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանում հավատարմագրման հայտ ներկայացրած փաստաբաններին կամ մերժում նրանց հավատարմագրումը, ինչպես նաեւ դադարեցված է ճանաչում հավատարմագրի գործողությունը.»:
Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 30-րդ հոդվածի երկրորդ մասը:
Հոդված 5 . Օրենքի 31-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Դատական իշխանությունն ունի նաեւ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի կողմից հաստատված այլ խորհրդանիշ:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
15.03.2007
ՀՕ-94