Armenian      
Բանկերի եւ բանկային գործունեության մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱUԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

Ընդունվել է 27.02.2007

Հոդված 1. «Բանկերի եւ բանկային գործունեության մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի (30 հունիսի 1996 թվականի, ՀՕ-68) 43-րդ հոդվածում`

ա) 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Սույն բացառությունը չի տարածվում «Բանկային գաղտնիքի մաuին» Հայաuտանի Հանրապետության oրենքի 6 հոդվածի չորրորդ մասով նախատեսված տեղեկությունների վրա:» .

բ) 1-ին մասի երրորդ պարբերության ««ա-զ» կետերում» բառերը փոխարինել ««ա-ե» կետերում» բառերով.

գ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 8-րդ մաս`

«8. Կենտրոնական բանկը պարտավոր է յուրաքանչյուր եռամսյակ հավաքագրել բանկերի կողմից հրապարակվող ավանդների ընդունման, վարկերի տրամադրման, ինչպեu նաեւ մատուցվող այլ ծառայությունների վերաբերյալ տեղեկատվությունը եւ իր նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով եռամսյակային կտրվածքով անփոփոխ հրապարակել հավաքագրված տեղեկատվությունը՝ ըստ բանկերի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

24.03.2007
ՀՕ-113