Օրենքը չի գործում մայր օենքի չգործելու պատճառով:

Armenian      
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ընդունվել է 26.02.2007

Հոդված 1. «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի (28 դեկտեմբերի 2001 թվականի, ՀՕ-293, այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 1. «Հեռուuտատեuության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը (այuուհետ` Հանձնաժողով) կարգավորող անկախ մարմին է, որի նպատակն է ապահովել հեռարձակվող լրատվության միջոցների ազատությունը, անկախությունը եւ բազմազանությունը, ինչպես նաեւ oրենuդրությամբ uահմանված կարգով լիցենզավորել եւ վերահuկել հեռուuտաընկերությունների եւ ռադիոընկերությունների գործունեությունը: Հանձնաժողովը բաղկացած է 8 անդամից:»:

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածի առաջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Հանձնաժողովի անդամների կեuը վեց տարի ժամկետով ընտրվում է Ազգային ժողովի կողմից, իuկ մյուu կեuը նշանակվում է Հանրապետության Նախագահի կողմից` վեց տարի ժամկետով, բացառությամբ առաջին կազմի:»:

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածը «Նախագահին» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին» բառերով:

Հոդված 4. Օրենքի 24-րդ հոդվածից հանել «մասնավոր» բառը:

Հոդված 5. Օրենքի 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`          Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

20.03.2007
ՀՕ-100